Մոդել Իրինա Շեյքի եւ դերասան Բրեդլի Քուփերի բաժանությունը քննարկում է ողջ աշխարհը։ Գեղեցկուհի սուպերմոդելն ու հոլիվուդյան դերասանը իդեալական զույգ էին համարվում։ Սակայն չորս տարի անց նրանք բաժանվեցին եւ այս լուրն արդեն պաշտոնական է։ Նախկին սիրելիները տարբեր տներում են ապրում եւ զբաղված են դստեր խնամակալության հարցերով։ Երկրպագուները փորձում են կռահել պատճառները։ Դրանցից մեկը, բավականին անսպասելի, սոցցանցերում բարձրաձայնել է Վիկտորիա Բոնյան։ Քննարկումներից մեկի մեկնաբանությունների հատվածում հաղորդավարուհին խոստովանել է, որ Իրինայի եւ Բրեդլիի հարաբերությունները համարում է պայմանագիր, իսկ նրանց ամուսնական կյանքը՝ ուղղակի փիար։

– Առանց կատակի ասեմ,որ ես նույնպես համարում եմ, որ այն պայմանագիր է եղել, - գրել է Բոնյան։ - Իրինան արժանի է իրական երջանկության եւ իրական տղամարդու, կարծում եմ, ամեն դեպքում, նրա մոտ ամեն ինչ հիանալի է լիելու։

Աղբյուրների խոսքերով Շեյքի եւ Քուփերի հարաբերություները փչացել են «Աստղ ծնվեց» ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս առաջ, որտեղ Բրեդլի Քուփերն ու Լեդի Գագան սիրահար զույգ էին խաղում։ Ասում էին, որ նկարահանման հրապարակում սիրավեպը վերածվեց իրականի։ Իրինան եւ Բրեդլին որոշել են դեռ այն ժամանակ բաժանվել, սակայն նաեւ որոշել են, որպետք է սպասեն ֆիլմի պրեմիերային, քանզի Քւոփերի կարիերան կտրուկ բարձրացել է, իսկ բաժանության մասին լուրը կարող էր խանգարել։
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը հանդիպում են արդեն չորս տարի: Զույգին մեկ անգամ «չեն բաժանել», սակայն անկախ բոլոր լուրերից նրանք շարունակում են միասին լինել: Քուփերի եւ Շեյքի բաժանման մասին հերթական անգամ խոսեցին «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո, որի ընթացքում դերասանը «Աստղը ծնվեց» ֆիլմի կոլեգայի` Լեդի Գագայի հետ կատարել է «Shallow» երգը: Այդ ժամանակ հանրությունն ու լրատվամիջոցները ուշադրություն էին հրավիրել նրանց միջեւ քիմիային: Ընդ որում, անձամբ երգչուհին հերքել է այդ տեղեկությունները:
«Երբ սիրո մասին երգ եք կատարում, մարդիկ ցանկանում են զգալ այդ սերը։ Ես արտիստ եմ եւ կարծում եմ, որ Բրդելիի հետ հրաշալի աշխատանք ենք կատարել... Խաբել ենք ձեզ»,- հայտարարել է նա։ Քուփերի եւ Շեյքի ներկայացուցիչնեչն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունները։
Աղբյուրը՝ KP
Լուսանկարները՝ Gettyimages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին