«Սարդ-մարդը»․ տանից հեռու
Կինոթատրոններում արդեն ավարտվել է «Վրիժառուներ․ եզրափակիչ» ֆիլմը, իր հետեւից թողնելով Թոնի Սթրաքի կորստի տխուր զգացողություններ։
Սակայն «Մարվել» աշխարհի կյանքը շարունակվում է․․․
Երրորդ մասի վերջակետը կդնի Պիտեր Պարկերի մասին պատմող ֆիլմը, նույն ինքը՝ «Սարդ-մարդը»։ Մեզ մնում է կռահել, թե ինչ է սպասվում չորրորդ եթերաշրջանում։
Պիտեր Պարկերն ընկերների հետ ամառային արձակուրդներին մեկնում է Եվրոպա։ Սակայն տղաների հանգստանալ չի հաջողվում։ Պիտերը ստիպված է լինում համաձայնել օգնել Նիկ Ֆյուրին՝ բացահայտել երեւույթների գաղտնիքը, որոնք ամբողջ մայրցամաքով տարերային աղետներ են առաջացնում։
Պրեմիերան՝ հուլիսի 4-ին։
Անանուն մարդասպանների ակումբ
Հայտնի է, որ կան անանուն հարբեցողների, թմրամոլների եւ այլ նմանատիպ ակումբներ։ Գոյություն ունի նաեւ անանուն մարդասպանների ակումբ։
Ինչ-որ գաղտնի վայրում հավաքվում են քաղաքային մարդասպանները։ Այնտեղ՝ համակիրների շրջապատում նրանք սովորում են ճնշել իրենց դաժան պոռթկումները։ Այն գիշեր, երբ մահանում է ԱՄՆ սենատորը ակումբը համալրվում է խորհրդավոր նորեկով եւ սկսվում են տարաձայնությունները։
Էկրաններում կհայտնվի հուլիսի 4-ին։
Իբիցա
Կղզի, ուր, առանց բցառության, ցանկանում են հայտնվել բոլորը։
Ինչպե՞ս գրավել նոր ընկերուհու սիրտը։ Իհարկե նրա համար լավ ընկեր դառնալով։ Միասին հանսգտի մեկնելը հիանալի որոշում է։ Սակայն կա մի բայց․ ոչ Իբիցա։
Կինոթատրոններում՝ հուլիսի 4-ից։
Առյուծ արքա
Համանուն մուլտֆիլմի էկրանավորում, որը բոլորս կդիտենք միայն նոստալդիայի համար։
Սիմբա անունով խիզախ կորյունի մասին պատմություն է։ Մանկությունից ծանոթ հերոսները մեծանում են, սիրահարվում, ճանաչում իրենց եւ շրջակա աշխարհը, սխալներ են գործում եւ ճիշտ ընտրություն կատարում։
Էկրաններին՝ հուլիսի 18-ից։
Քայլ առաջ 6․ պարերի տարի
«Step-up»-ի ֆրանշիզան միշտ տարբերվել է, ինչպես պարային ֆիլմերի գլխավոր առաջատար։ Այս անգամ իրադարձությունները կզարգանան Չինաստանում։
Տեսնենք, թե ինչով կզարմացնեն այս անգամ։
Նոր շարժումներ։ Նոր փուլ։ Նոր Բաթլ։ Դարձիր պարային աշխարհի մասը, քայլ արա գլխավոր հերոսների արկածներին ընդառաջ, որոնք մեկնում են Չինաստան։ Քանզի Պեկինը նոր հաղթանակների գլխավոր մայրաքաղաքն է։
Պրեմիերան՝ հուլիսի 25-ին։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը