Գեղեցկության սրահում.
Լազերային էպիլյացիան ընդմիշտ կազատի անցանկալի մազերից: Դրա սկզբունքը հիմնված է մազային սոխուկի ոչնչացման վրա: Ընդ որում, պրոցեդուրան ենթադրում է մի քանի սեանսի անցկացում եւ բավականին շատ ժամանակ է խլում: Լազերային էպիլյացիա ընտրելուց առաջ, խորհուրդ է տրվում դիմացկունության թեստ անցնել մաշկին վնաս չտալու համար:
Ֆոտոէպիլյացիան մազերն ընդմիշտ հեռացնելու եւս մեկ պրոֆեսիոնալ մեթոդ է: Մազային ֆոլիկուլը ոչնչացվում է բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ: Այս միջոցի թերությունն այն է, որ պրոցեդուրայից հետո մաշկի վրա կարող են փոքրիկ սպիներ մնալ: Բացի այդ, ֆոտոէպիլյացիայից հետո 7 օրվա ընթացքում չի կարելի արեւի տակ մնալ:
Էպիլյացիա տաք մոմով. բավականին արդյունավետ, բայց միեւնույն ժամանակ ցավոտ մեթոդ է: Այն թույլ է տալիս մի քանի շաբաթով մոռանալ մազերի մասին: Սակայն դրա համար պետք կլինի ցավին դիմանալ: Դրանից բացի, այդ պրոցեդուրայից հետո կարող է մաշկի գրգռվածություն եւ նույնիսկ բորբոքում առաջանալ: Խորհուրդ չի տրվում զգայուն մաշկ ունեցողներին:
Տնային պայմաններում.
Կարելի է օգտագործել ունելի, դեպիլյացիայի կրեմ, էպիլյատոր:
Ունելին տանը մազահեռացման ամենատարածված միջոցն է: Մեթոդի առավելությունը արագ եւ էժան լինելն է: Բայց թերություններ էլ ունի. ոտքերը երկար ժամանակ ողորկ չեն մնա. հենց հաջորդ օրը «խոզանակ» կառաջանա: Հետո էլ` ունելու, որպես գլխավոր միջոցի օգտագործումը գրգռում է մաշկը (հատկապես բիկինիի մասում), իսկ աճող մազերը սկսում են կոշտ եւ կոպիտ լինել:
Դեպիլյացիայի կրեմների գլխավոր արժանիքն այն է, որ ցավ չեն պատճառում: Սակայն արդյունավետության առումով կարող են հիասթափեցնել, հատկապես եթե քո մազերն ի բնե մուգ են եւ հաստ: Քանի որ կրեմների կազմի մեջ (ինչպես թանկ, այնպես էլ` էժան) քիմիական նյութեր են մտնում, որոնք ազդում են մազերի կառուցվածքի վրա, հնարավոր են ալերգիկ հակազդեցություններ:
Էպիլյատորը հավանաբար էպիլյացիայի միակ մեթոդն է, որը թույլ է տալիս ազատվել անցանկալի բուսականությունից խնամքով, արագ, արդյունավետորեն եւ այժմ նաեւ` առանց ցավոտ զգացողությունների:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են