Անձնական կյանքում անհաջողություններից հետո ավստրալացի երգչուհի Նատալի Իմբրուլյան հղիացել է արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Այդ մասին նա հայտնել է Instagram-յան էջում։
Հայտնի չէ՝ որ փորձից հետո է Իմբրուլյային հաջողվել հղիանալ, միայն հաղորդվում է, որ դերասանուհին երեխա կունենա սերմնահեղուկից դոնորից։ «Ձեզ համար կարեւոր հայտարարություն ունեմ։ Ոչ, ես ձմերուկ կուլ չեմ տվել։ Այս աշնանը ես սպասում եմ առաջնեկիս լույս աշխարհ գալուն։ Նրանց համար, ովքեր ինձ լավ են ճանաչում, գաղտնիք չէ, որ ես դա ցանկացել եմ երկար տարիներ եւ ուրախ եմ, որ դա հնարավոր է դարձել»,- երկրպագուների հետ կիսվել է ապագա մայրիկը։
Բացի այդ՝ արտիստը հայտնել է նոր ալբոմի մասին, որը կթողարկի BMG ապրանքանիշի հետ համատեղ։ Նա օրերս է ստորագրել ընկերության հետ պայմանագիրը։
Հիշեցնենք՝ աստղը ծնվել է Ավստրալիայում, սակայն արդեն երկար տարիներ ապրում եւ աշխատում է Բրիտանիայում։ Մանուկ հասակում Իմբրուլյան ակտիվորեն նկարահանվել է գովազդային հոլովակներում, սակայն հայտնիություն է ձեռք բերել «Հարեւաններ» սերիալիում Բեթ Բրենանի կերպարը մարմնավորելու շնորհից, որին ժամանակին մասնակցել է նաեւ Քայլի Մինոուգը։ Մի քանի տարի անց նա որոշել է երգչուհու կարիերա սկսել եւ չի սխալվել. 90-ականների վերջին Նատալիի մասին իմացավ ամբողջ աշխարհը. նրա «Torn» եւ «Big Mistake» հիթերը գլխավորեցին համաշխարհային հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է