Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում խորհուրդ տալով այսօր շտապել տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում»։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում նա սպիտակ հագուստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ես կասեմ մի բան, այսօր շտապեք տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում» տեսնել, չի ստացվում: ՇՏԱՊԵՔ, որովհետեւ հետո պարզապես կարող է շատ ուշ լինել...
Նաև մի քանի խորհուրդ իմ պաշտելի Էկզյուպերիից: Գուցե պետք գա... Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաեւ քո մոլորակը: Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը: Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել:
Մարդիկ արդեն ժամանակ չունեն որեւէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել եւ հենց դրա համար էլ մարդիկ այլեւս բարեկամներ չունեն... Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»։ Հավերժ ակտուալ եւ հուզիչ։ Իսկ ո՞ր տողերն եք դու՛ք մտապահել»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում էչ սեւ, ժանեակավոր, զգեստ, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երևանյան խրոնիկա. 2019թ.։ Օպերային թատրոնի հակառակ կողմը` կամ... անվանեք ինքներդ։ Հ.Գ. Չգիտեմ աղբարկղն արդեն քանի տարի է էստեղ, բայց ասես ժամանակակից արվեստի ինստալացիա լինի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է