Հունվար
Հունվարին ծնված օրիորդները շատ հավակնոտ են, սակայն լուրջ են և նույնիսկ պահպանողական։ Կարող են շատ վճռական լինել, բայց, այնուամենայնիվ, չեն սիրում խոսել իրենց զգացմունքների մասին։ Իրենց մոտ են թողնում միայն համապատասխան մտավոր մակարդակով և նմանատիպ աշխարհայացքով մարդկանց։
Փետրվար
Փետրվարին ծնվածները ռոմանտիկ են և իրենց հետ շփվելիս անհրաժեշտ է ծայրահեղ համբերություն ցուցաբերել։ Նրանց ոչ բոլորն են հասկանում տրամադրության հաճախակի փոփոխությունների պատճառով։ Օժտված են բնատուր վերացական տրամաբանությամբ։ Եթե Դուք իրենց դավաճանեք, երբեք էլ չեք տեսնի։
Մարտ
Խարիզմա և հմայք։ Հավատարիմ և ազնիվ էակներ են, որոնք դժվարությամբ են սիրահարվում։ Կարող են հմայիչ ու քնքուշ լինել այնքան ժամանակ, մինչև որ Դուք չեք գցում իրենց տրամադրությունը։ Միևնույն է, ապրել մարտին ծնված մարդու հետ իրական հաճույք է։
Ապրիլ
Ապրիլին, որպես կանոն, ծնվում են այն օրիորդները, որոնք ունակ են հեշտությամբ կոնտակտ հաստատել գրեթե ցանկացած մարդու հետ և օժտված են դիվանագիտական հատկություններով։ Սակայն նրանցից շատերը բավականին խանդոտ են, և եթե Դուք կորցրել եք իրենց վստահությունը, ապա ավելի լավ է ինքներդ անհետանաք։ Միեւնույն ժամանակ, ապրիլյան աղջիկը կարող է դարձնել Ձեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Անկեղծանում են միայն իրենց վստահությանը արժանացած մարդկանց հետ։
Մայիս
Մայիսը այն կանանց ամիսն է, ում բնավորության մեջ տեղ են գտել հետևողականանությունն ու սկզբունքներին հավատարիմ մնալու հատկությունը։ Իրենք շատ գայթակղիչ են, ինչը հաճախ համակցվում է ծանր բնավորության հետ, և սպառանլիքի տակ է հայտնվում ցանկացած տղամարդ, որին բախտ է վիճակվել սիրահարվել մայիսյան կանանց։ Եթե Դուք երբեւէ սիրավեպ եք ունեցել այս օրիորդի հետ, երբեք նրան չեք մոռանա։
Հունիս
Հետաքրքրասեր, մարդամոտ և ստեղծարար՝ հունիսյան օրիորդի բնութագրության երեք կարևոր հատկանիշները։ Խնդիրն այն է, որ նրանք սկզբում խոսում են, իսկ հետո՝ մտածում։ Բայց ավելի լավ է երեսին ասել ճշմարտությունը։ Ի դեպ՝ նրանցից արժե վախենալ․ իրենց փոքրիկ ձեռքերում տղամարդը հեշտությամբ կարող է խաղալիք դառնալ։
Հուլիս
Հուլիսյան աղջիկները ազնիվ են, գեղեցիկ, խորհրդավոր և շատ խելացի։ Չեն սիրում կոնֆլիկտներ և ծայրահեղ ազնիվ են բոլորի հետ։ Սակայն եթե խաբեք իրենց մեկ անգամ՝ ընդմիշտ կկորցնեք։ Հիշեք դա։
Օգոստոս
Նրանք, ովքեր ծնվել են օգոստոսին, եսասիրության և մեծ ու բարի սրտի զարմանալի համադրությամբ են օժտված։ Չարժե վիճել նրանվ հետ՝ վաղ թե ուշ այս օրիորդը միևնույն է կհաղթի։ Օգոստոսյան կանայք օժտված են հումորի բացառիկ զգացումով, սակայն տանել չեն կարող ծաղրանքը իրենց հասցեին։ Եթե թույլ եք տվել այդ տեսակ սխալ, ապա երբեք չգիտեք, թե որտեղից հետ կգա պատասխանը։
Սիրում են լինել ուշադրության կենտրոնում և երբեք չեն տառապում հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության պակասից։ Իրենց ներկայությամբ տղամարդիկ պարզապես հալչում են։
Սեպտեմբեր
Սա կարգապահ, բարի և գեղեցիկ կանանց ամիս է։ Երբեք չեն ներում դավաճաններին։ Եթե ցավ պատճառեք իրենց, վրեժխնդիր կլինեն։ Գնահատում են երկարատև հարաբերությունները և երբեք չեն համաձայնի մեկ գիշերվա համար սիրավեպի։ Միևնույն ժամանակ զուգընկերոջ վերաբերյալ իրենց պահանջները շատ բարձր են։ Կդիմանան միայն արժանի տղամարդիկ։
Հոկտեմբեր
Հոկտեմբերյան աղջիկները ուժեղ են, խելացի և փակ հանրության համար։ Այս կանայք սիրտը բացում են ոչ միշտ և ոչ բոլորին՝ միշտ վախենալով, որ իրենց կխոցեն։ Ուրիշ կանայք հաճախ չեն սիրում հոկտեմբերյան օրիորդներին, քանի որ նախանձում են նրանց։
Նոյեմբեր
Այս կանայք բոլոր մնացած կանացից մեկ քայլ առաջ հեշտությամբ ճանաչում են սուտը։ Խաղ մի արեք նրանց հետ՝ սա կրակի հետ խաղ է։ Այն ամենն, ինչ պետք է իմանալ այս կանաց մասին, հետեւյալն է՝ երբեք մի հարցրեք նրանց կարծիքը, եթե պատրաստ չեք լսել ճշմարտությունը։
Դեկտեմբեր
Դեկտեմբերին ծնվում են անհամբեր, սակայն հաջողակ օրիորդնեը։ Նրանք միշտ ջրից չոր դուրս գալու միջոց կգտնեն։ Կարող են բարձրացնել տրամադրություն, սրտաբաց են։ Կյանքը իրենց հաճախ է հարվածում, սակայն Աստված ողորմած է, քանի որ արդյունքում նրանք ստանում են այն, ինչ ցանկանում են։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում