Այս շաբաթ 25-ամյա Ջասթին Բիբերը եւ 22-ամյա Հեյլի Բոլդուինը վերջապես կարողացել են նշել ամուսնությունը։ Հիշեցնենք՝ տոնական միջոցառումը հետաձգվում էր երգչի դեպրեսիայի պատճառով։ Սակայն բարդ շրջանը, կարծես, ավարտվել է. այժմ զույգը վայելում է սերն ու մտադիր չէ թաքցնել այն։
Համացանցում է հայտնվել Calvin Klein ապրանքանիշի նոր գովազդային արշավը, որը նվիրված է ապրանքանիշի 50-ամյակին։ Նոր ֆոտոշարքի եւ տեսահոլովակի գլխավոր հերոսներն են Ջասթին եւ Հայլի Բիբերները. նրանք կադրում կրքոտ համբուրվում են ու պարում։
Նոր գովազդում նկարահանվել են նաեւ Քենդալ Ջենները, Asap Rocky-ն, Տրոյ Սիվանը եւ Լյու Վենը։ «Գովազդում մենք փորձել ենք պատկերել խռովարար ոգին, որը ապրանքանիշը ձեւավորել է 50 տարվա ընթացքում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։
Հոլովակում պատկերված են նաեւ էական պատմական շրջաններ։ Այն սկզվում է տեսարանից, որում Հեյլին եւ Ջասթինը հեռուստացույցով դիտում են Apollo 11-ի արձակումը 1969թ.-ին, իսկ Քենդալ Ջենները լիմուզինով գնում է հայտնի Studio 54 խումբ։
Սա Բիբերի առաջին համագործակցությունը չէ ապրանքնիշի հետ։ Նա 2016թ.-ին արդեն իսկ նկարահանվել է Calvin Klein գովազդում մոդել Լարա Սթոունի հետ։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը