ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա իսկական տոն կազմակերպել ձեզ համար: Դժվար է ասել` որքանով դա նրան կհաջողվի, բայց միայն այն փաստը, որ նա փորձում է ամեն ինչ անել ձեզ համար, արժանի է գովասանքի:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ բացատրելը, որ նա ձեզ շատ է սիրում եւ գնահատում: Սակայն անկեղծ ասած` դրա համար բացատրություններ էլ պետք չեն: Նայեք նրա աչքերի մեջ եւ ամեն ինչ կհասկանաք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք կարող եք ձեր սիրելիին ներկայացնել ձեր մտքերը, բայց հնարավոր է` նա դրանք այնդքան էլ չկարեւորի: Պետք չէ նեղանալ նրանից, նա դա ձեզ նեղացնելու համար չի անի: Պարզապես, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նա ստիպված է այդպես վարվում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հսկի ձեր յուրաքանչյուր քայլը: Դուք կարող եք ապացուցել, որ ինքնուրույն մարդ եք եւ կարող եք ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա նրա մոտ հարգանք կառաջացնի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք չեք ցանկանա խոսել որեւիցե թեմայի շուրջ, սակայն ձեր սիրելին անընդհատ կշոշափի այն: Միակ ելքը նրան ասելն է, որ թեման ձեզ տհաճություն է պատճառում: Նա պարտավոր է հասկանալ ձեզ, եթե սիրում է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր փոձեք լինել խելամիտ եւ հասկացող: Ձեր աջակցությունը շատ է պետք ձեր սիրելիին: Այնպես է ստացվել, որ դուք այժմ նրա կյանքի այն եզակի մարդկանցից եք, որի վրա նա կարող է հույս դնել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե ձեր եւ ձեր սիրելիի կյանքում կան խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ պետք է փախչեք դրանցից: Դա լուծում չէ: Ընդհակառակը` փախուստ միշտ նոր անախորժություններ է առաջացնում:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր լավ կանեք ավելի շատ տեղեկություն հավաքեք ձեր սիրելիի մասին: Անգամ եթե նրա կենսագրությունն ամենահետաքրքիր չէ տիեզերքում, լավ կլինի այն ուսումնասիրեք, որ հետո ճիշտ պահին փայլեք ձեր գիտելիքներով:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա ձեզ համոզել, որ նա ազատ մարդ է եւ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Հավատացեք` այն որ դուք նրա մասին հոգ եք տանում, նա շատ գնահատում է, սակայն երբեմն մարդկանց պետք է թողնել ազատ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Անկախ ամեն ինչից` այսօր ժպտացեք եւ լավատես եղեք: Ձեր սիրելին եւ մյուսները կգնահատեն ձեր այդ վերաբերմունքը եւ ավելորդ հարցեչ չեն տա, որոնք կարող են ձեզ նյարդայնացնել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք մտերիմներից մեկի հետ կցանկանաք խոսել ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների մասին: Չգիտես ինչու` նրա հետ խոսելը շատ կարեւո է կլինի: Աշխատեք նրա խորհոււրդները կիրառել նաեւ կյանքում:
ՁԿՆԵՐ
Այսօր լավ կանեք սիրելիին օգնեք կենցաղային հարցերում` մաքրություն անելիս կամ խոհանոցում: Հավատացեք ձեր ջանքերը իզուր չեն լինի եւ նա կգնահատի դրանք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին