Խոյ
Խոյի կառավարիչը եռանդուն եւ իմպուլսիվ Մարսն է: Լավ տրամադրություն ունեցող Խոյը հրաշալի ընկեր եւ բարեկամ է: Նրա հետ ձանձրալի չէ, նա ծույլ չէ եւ պատրաստ է օգնել ձեզ: Սակայն եթե դուք հանկարծ Խոյին հանդիպեք, երբ նա վատ տրամադրություն ունի, եթե նրան ջղայնացնեք ինչ-որ բանով, ձեզ վրա իսկական հրե փոթորիկ կթափվի: Որովհետեւ այդ նշանի տարերքը կրակն է:
Խոյերը բռնկուն են եւ համառ, նրանց հետ դժվար է պայմանավորվել, որովհետեւ նրանք ոչ միշտ կլսեն զրուցակցի տրամաբանական փաստարկները: Այդ նշանի տղամարդիկ հաճախ մտածում են, որ հարցերը կարելի է միայն բռունցքներով լուծել:
Կարիճ
Կենդանակերպի այդ նշանը եւս Մարս մոլորակի հովանավորության ներքո է: Սովորական վիճակում Կարիճները հանգիստ են եւ սիրալիր: Ինչ-որ մեկը կարող է նրանց միամիտ համարել: Բայց ոչ բոլորը գիտեն, որ հանգստության դիմակի տակ ուժեղ հույզերի իսկական մրրիկներ են փոթորկում: Ջրային տարերքին պատկանելիությունը զգայուն էություն է մատնանշում:
Իմիջիայլոց, Կարիճը հազվադեպ է ցուցադրում իր հույզերը` նախընտրելով դրանք իր մեջ պահել: Բայց եթե համբերության բաժակը լցվի, ձեզ վրա կթափվի ավերիչ ուժ ունեցող ցասում: Նման պահերին Կարիճն իրոք չար եւ նույնիսկ դաժան է լինում: Միայն հոգին ստոր կրքերից եւ անարժան հույզերից մաքրելով է, որ նրանք ի վիճակի են բացվել բարու, խաղաղության եւ սիրո համար: Յուրաքանչյուր Կարիճ ստիպված է լինում անցնել այդ ուղին: Նրանց երբեմն թվում է, թե կյանքը նման է հավերժական պայքարի: Եվ այստեղ առաջին հերթին կարեւոր է ինքն իր նկատմամբ հաղթանակը: Այդպիսին է կենդանակերպի ամենաչար եւ վտանգավոր նշանների ցուցակը: Հիշեցնեմ, որ մարդու պահվածքը կյանխորոշվում է ոչ այնքան կենդանակերպի նրա նշանով, որքան անհատականության զարգացման մակարդակով: Իսկ լինել չար, թե չլինել, յուրաքանչյուրի ընտրությունն է:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ