«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 20 դեկտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր դուք զարմանքով հետ կնայեք անցյալ  եւ կապշեք, թե ինչպես կարող էիք հարաբերություններ սկսել նման մարդու հետ եւ այդպես վերաբերել նրան։ Սակայն եթե ձեր կյանքում նման շրջան չի եղել, ուրեմն դուք երբեք այդքան երջանիկ չեք եղել, որքան հիմա։

ՑԼԵՐ

Պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ դժվար չէ եւ իզուր էիք այսքան ժամանակ տանջվում ու մտածում բացատրությունների մասին։ Այժմ դուք ամեն ինչ գիտեք եւ մնում է մտածել, թե ինչպես կարող եք ճիշտ օգտագործել ձեր գիտելիքները հօգուտ ձեզ եւ սիրելի էակին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումներ են սպասվում, ինչից խուսափել չի լինի։ Հնարավոր է, որ նրանց մեջ լինի նաեւ ձեր երկրորդ կեսը։ Այո, նման հրաշքներ պատահում են։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դեկտեմբերի 20-ին պետք է ցույց տաք ձեր խիստ բնավորությունը եւ սիրելի էակին ապացուցեք, որ դուք իրավունք ունեք ունենալ սեփական կարծիք եւ հետեւել դրան։ Սակայն հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Պետք չէ այնպես անել, որ սիրելի էակը սկսի վախենալ ձեզնից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելի էակը կցանկանա զարմացնել ձեզ եւ մեծ տպավորություն թողնել ձեզ վրա։ Դեկտեմբերի 20-ը դրա համար ամենահարմար եւ ճիշտ օրն է։ Փորձեք դրան լուրջ վերաբերել ու անել հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցում նրան աջակցելու համար։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ ուրախալի կլինի հասկանալ, որ դուք իրենից կախման մեջ եք եւ ձեզ համար կարեւոր է, թե նա ինչ է զգում ու մտածում։ Փորձեք հասկացնել նրան, կամ թեկուզ ձեւացնել, որ առանց նրա ձեր կյանքն իսկապես անիմաստ կլիներ։ Ճիշտ է, ձեզ համար միգուցե դժվար է, բայց նրա համար՝ հաճելի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք իրավունք ունեք կամակոր երեխայի դեր խաղալ։ Ձեր սիրելի էակը կկատարի ձեր  բոլոր իրականանալի ցանկությունները։ Այնպես որ՝ կարող եք ոտքով հարվածել գետնին եւ ձեր ուզածը պնդել։

ԿԱՐԻՃՆԵՐ

Քայլը քայլի հետեւից, աստիճանաբար դուք հասնում եք ձեր նպատակին։ Դուք գտել եք ճիշտ ուղին եւ ճանապարհի մի մասն արդեն հաղթահարել եք։ Դա լուրջ հաջողություն է։ Կարող եք շնորհավորել ինքներդ ձեզ։ Նույն տեմպով շարունակեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դեկտեմբերի 20-ին ստիպված կլինեք սիրելի էակին ապացուցել, որ ձեր ինտելեկտի մակարդակը բարձր է եւ հնարավոր է շատ ավելին, քան իրենը։ Վերջինը շեշտելու եւ ընդգծելու կարիք աստղերը չեն տեսնում, քանզի դա կվիրավորի սիրելիին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե դուք միանգամից մի քանի երկրպագու ունեք, ապա դեկտեմբերի 20-ին իդեալական օր է նրանցից մեկին ընտրելու համար։ Դուք արդեն հասկացել եք, թե ով կարող է լինել ձեր կողքին եւ երջանկացնել ձեզ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Դեկտեմբերի 20-ը երկուսիդ համար տոնի վերածեք։ Կարող եք միասին գնալ ձեր սիրելի սրճարան կամ ռոմանտիկ ընթրիք կազմակերպել տանը։ Դրա համար պարտադիր չէ ամբողջ օրը կանգնել գազօջախի առջեւ։ Ձեր սիրելին ձվածեղ էլ է սիրում։ Կարեւորը սերը եւ ջերմությունն են, ոչ թե ուտեստները։

ՁԿՆԵՐ

Որքան էլ զարմանալի է, այսօր վիճելու եք սիրելիի հետ քաղաքականության պատճառով։ Դեկտեմբերի 24-ին ձեր քաղաքական հայացքները շատ տարբեր կլինեն։ Աստղերը հուշում են՝ հանդարտվել, քանզի ձեր տարաձայնություններից երկրում ոչինչ չի փոխվի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել