ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը շատ խանդոտ կլինի եւ չի վստահի ձեզ։ Ուստի, պատրաստ եղեք բացատրություն տալ ձեր ամեն քայլի կամ ցանկության համար։ Դրանք շատ կասկածելի կլինեն սիրելի անձնավորության համար, եւ նա բազմաթիվ հարցեր կտա ձեզ։
ՑԼԵՐ
Ընտանեկան կյանքում փոփոխությունների պատրաստ չեք եւ դրա կարիքն էլ չկա։ Հետեւաբար, աստղերը հուշում են աշխատանքից ավելի շուտ վերադառնալ եւ երեկոն անցկացնել ընտանիքի գրկում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր տպավորություն կլինի, որ ինչ-որ մեկը փորձում է շահագործել ձեզ։ Հնարավոր է, որ դա հենց ձեր սիրելի էակն է։ Սակայն այդ զգացողությունները կարող են նաեւ սխալ լինել։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ նույնիսկ նման ցանկության դեպքում թույլ չտաք սիրելիին այդպես վարվել ձեզ հետ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր ամբողջ ընտանիքում աշխատելու եւ գործելու մեծ ծարավ կլինի։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է մոռանալ ընտանիքի անդամների մասին։ Հիշեք նրան միշտ ձեր սիրո եւ ջերմության կարիքը ունեն։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դեկտեմբերի 1-ին այնպիսի տպավորություն կլինի, որ ձեր սիրելի էակը չի հասկանում եւ չի էլ ցանկանում հասկանալ ձեզ։ Բայց աստղերը հուշում են, որ պետք չէ մակերեսային եզրակացություն անել։ Հիշեք այսբերգի մասին եւ այն, որ միայն դրա մի մասն է տեսանելի։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելի էակի վրիպումները կհուսահատեցնեն ձեզ։ Բայց այդքան մի մտահոգվեք։ Չէ որ մեզնից ամեն մեկն ունի իր թերություններն ու առավելությունները։ Սովորեք դրականը տեսնել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք լիովին ազատ մարդ եք, եւ ոչ մեկը իրավունք չունի ստիպել ձեզ անել այն, ինչ ձեզ դուր չի գալիս։ Խոսքը նույնիսկ հանդիպման գնալու, սիրախաղ սկսելու մասին է. եթե չեք դրա ցանկությունը չունեք։ Դուք եք պատասխանատու ձեր կյանքի համար եւ պետք է ապրեք այնպես, ինչպես դուք եք ուզում։
ԿԱՐԻՃՆԵՐ
Դեկտեմբերի 1-ին սիրելի անձնավորությունը ստիպված չի լինի երկար-բարակ բացատրել, թե ինչ է ցանկանում եւ ակնկալում ձեզնից։ Դուք ամեն ինչի մասին գլխի կընկնեք։ Սակայն չշտապեք միանգամից արտահայտել ձեր համաձայնությունը կամ դժգոհությունը։ Մինչեւ վերջ լսեք նրան։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե եղանակային պայմանները թույլ տան, սիրելիի հետ ընկեք մանկության գիրկը։ Թե ինչպես եք պատրաստվում անել դա, կարեւոր չէ։ Աստղերը հուշում են՝ դուրս գալ փողոց, զբոսնել եւ երեխայի նման խենթություններ անել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր հավանականությունը մեծ է, որ հանդիպում եք ունենալու անցյալի հետ։ Կտեսնեք մարդու, որը ժամանակին մեծ դեր է ունեցել ձեր կյանքում։ Նա այսօր ազդելու է ձեր եւ ներկայիս սիրելի էակի հարաբերությունների վրա, եթե իհարկե, թույլ տաք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Առավոտյան նայելով ձեզ հայելու մեջ, որոշեք փոխել ձեր ոճը։ Աստղերը հուշում են, որ արմատական փոփոխությունների կարիք չկա, կարող եք սահմանափակվել միայն սանրվածքով։ Օրվա ընթացքում ժամանակ գտեք գեղեցկության սրահ այցելելու համար։ Կարող եք փոխել վարսերի գույնը։ Դա հաստատ դուր կգա սիրելիին։
ՁԿՆԵՐ
Դուք ինքնուրույն եւ ինքնաբավ մարդ եք։ Պարտադիր չէ, որ լինեք ձեր սիրելի էակի բնական շարունակությունը, եթե դա չեք ցանկանում։ Դուք պետք է ունենաք ձեր հետաքրքրություններն ու զբաղմունքը, այլապես կդառնաք սիրելիի ստվերը, ինչը դուր չի գա անգամ նրան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» տրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը թռել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր իր նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի13:20, 28 սեպտեմբերի
Քևին Քոսթները և նրա «շիկահերների շարքը». Ցավալի ամուսնալուծությունից հետո 71-ամյա դերասանը կրկին սեր է փնտրում12:29, 28 սեպտեմբերի
Ջոնի Դեփը Լաս Վեգասի շքեղ երեկույթի ժամանակ արհեստական կանաչեղեն է «համտեսել». տարօրինակ տեսանյութը վիրուսային է դարձել12:17, 28 սեպտեմբերի
Եռացող ջուր՝ բեմ բարձրանալուց մեկ ժամ առաջ. Նիկոլ Շերզինգերը ցույց է տվել իր ոտքի սարսափելի այրվածքներն ու բշտիկները11:54, 28 սեպտեմբերի
Peaky Blinders-ից մինչև թափանցիկ ժանյակ. Ջենիֆեր Լոպեսը նորաձևության կերպարանափոխություն է կատարել Միլանում11:34, 28 սեպտեմբերի
10 միլիոն դոլարանոց հարսանիք. Թրամփի նախկին փաստաբան Ալինա Հաբան ամուսնացել է թուրք միլիարդատիրոջ հետ11:14, 28 սեպտեմբերի
Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում երեխա է ունեցել. հայտնի «էքստրասենսի» կինը 33 տարով փոքր է իրենից10:36, 28 սեպտեմբերի
Սնուփ Դոգը MTV VMA մրցանակակիրներին խոստացել է «հատուկ մրցանակ», բայց մեկ պայմանով