Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 6-ից 13-ը

10:00, 5 հունվարի

ԽՈՅԵՐ

Նույնիսկ ամենափոքրիկ խորամանկությունը կարող է կասկած առաջացնել ձեր սիրելիի մոտ, այնպես որ` աշխատեք մաքսիմալ անկեղծ լինել նրա հետ: Հակառակ դեպքում կարող եք շաբաթն անցկացնել միայնակ եւ տխուր: Արդյոք դա ձեզ պե՞տք է:

ՑԼԵՐ

Այս շաբաթ դուք ձեզ ուժեղ կգգաք, իսկ ձեր սիրելին` ընդհակառակը: Սա նշանակում է, որ պետք է հոգ տանեք նրա մասին եւ ապահովեք նրա հանգիստը` թույլ չտալով, որ ինչ-որ մեկը խափանի այն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Վերջապես մոռացեք ամեն ինչ եւ սովորեք ներել: Ձեզանից արդեն ներողություն խնդրել են… իսկ եթե ձեզ դուր է գալիս այդ նեղացկոտ վիճակը, ուրեմն նեղանալու այլ պատճառ մտածեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Լավ կանեք այս շաբաթ մի կողմ թողնեք ձեր սեփական ամբիցիաները: Կշեռքի մյուս նժարին դրված է ձեր սիրելիի երջանկությունը: Ձեր ուզածին դուք կհասնեք մի փոքր ուշ, իսկ մինչ այդ աշխատեք օգնել սիրելիին, որպեսզի նա իրագործի իր հետաքրքրությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, որ ձեր հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Նրան կարող եք հասկացնել միայն դուք. Դիմեք կտրուկ քայլերի, այլապես նա այդպես էլ չի հասկանա` ինչումն է խնդիրը:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ժամանակն անցկացնել առանց ձեզ` ընկերների հետ, կամ էլ միայնակ: Թույլ տվեք նրան նմանատիպ ճոխություն, իսկ ինքներդ զբաղվեք ձեր գործերով, որոնք վերջին շրջանում բավականին կուտակվել են:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքներն իրենց անվանը համահունչ բավականին կշռադատված կլինեն: Բայց ուշադիր եղեք, որ մտերիմները ձեր համբերատարությունը չչարաշահեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին հաճախ կքննադատի ձեր գործողություները: Միգուցե նրա որոշ դիտողություններ տեղին են, սակայն հիշեցրեք նրան, որ դուք սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հրաշալի շաբաթ է, որ ավարտին հասցնեք հին եւ սպառված հարաբերությունները եւ սկսեք նորը, որն ավելի հեռանկարային կլինի ձեզ համար: Իսկ եթե ձեր կյանքում դեռեւս չկան ոչ մի տեսակի հարաբերություններ, ուրեմն աշխատեք նորը կառուցելիս չսխալվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Կցանկանաք ունենալ ազատ հարաբերություններ` առանց որեւէ պարտավորությունների: Ձեզ պետք է ուրախացնենք` նշելով, որ ձեր սիրելին եւս նման հարաբերությունների կողմնակից է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ավարտին հասցրեք բոլոր գործերը, որպեսզի վերջապես որքան հնարավոր է շատ ազատ ժամանակ տրամադրեք ձեր սիրելիին: Նա այնքան քիչ է ձեզ տեսնում, որ միասին անցկացրած ցանկացած պահ նրա համար իսկական երջանկություն է:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին այնքան թույլ եւ անօգնական կթվա, որ կցանկանաք ամբողջ շաբաթն անցկացնել նրա հետ` պաշտպանելով եւ սփոփելով: Սակայն աշխատեք չափը չանցնել…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search