Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

«1917» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել լավագույն դրամա անվանակարգում

09:29, 6 հունվարի

Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն դրամա» անվանակարգում։ Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիայի մրցանակը հանձնվել է Լոս Անջելեսում, մրցանակաբաշխությունը եթեր է հեռարձակվում NBC-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Հաղթողի հետ մրցում էին Նոա Բաումբախի «Ամուսնական պատմության» ընտանեկան դրաման, Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի»-ն, Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» եւ Ֆերնանդու Մեյրելիշի «Երկու պապը»։ Մենդեսը նաեւ մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար։

Խոակին Ֆենիքսը մրցանակ է ստացել «Դրամայի լավագույն դերասան» անվանակարգում  «Ջոկեր» ֆիլմում դերակատարման համար։ Ռենե Զելվեգերը, որը խաղացել է «Ջուդի» ֆիլմում, «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Դրամայի լավագույն դերասանուհի» անվանակարգում։  

Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը մրցանակ է ստացել «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում, իսկ նա ճանաչվել է լավագույն սցենարիստ։ Այդ ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը մրցանակի է արժանացել երկրորդ պլանի դերի համար։ Սա նրա յոթերորդ առաջադրումն ու երկրորդ հաղթանակն է «Ոսկե գլոբուս»-ում։

Թերոն Էջերթոնը, որը խաղացել է «Ռոքեթմեն» ֆիլմում, մրցանակի է արժանացել մյուզիքլում լավագույն դերակատարման համար։ Ռեփ կատարող Awkwafina-ն արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Կատակերգությունում կամ մյուզիլքում լավագույն դերասանուհի» մրցանակին «Ներում» ֆիլմում դերի համար։

«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակագրում հաղթանակ է տարել հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոի «Մակաբույծները» ժապավենը։

Laika ընկերության «Կորսված օղակ» անիմացիոն ֆիլմն արժանացել է մրցանակի համապատասխան անվանակարգում։

HBO հեռուստաընկերության՝ հինգ սերիայից բաղկացած «Չեռնոբիլ»-ն արժանացել է մրցանակի կարճ սերիալների անվանակարգում։

 

Լուսանկարը՝ Frazer Harrison/Getty Images, Universal Pictures, 

Andrew Cooper/Sony Pictures


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search