Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Գիտեի՞ք արդյոք. «Իրական սեր». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:22, 12 հունվարի

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր 11 հետաքրքիր փաստ կներկայացնենք Ռիչարդ Քերթիսի «Իրական սեր» ֆիլմի մասին (2003 թվական): Եվ այսպես…

1․Հայտնի դերասան Ռոուեն Էտկինսոնը (Միստր Բին) նախնական սցենարով պետք է մարմնավորեր հրեշտակին:

2․«Իրական սերը», որը դարձել է ամանորյա դասական ֆիլմերից մեկը, բրիտանացի սցենարիստ Ռիչարդ Քերթիսի ռեժիսորական դեբյուտն էր:

3․Դերասան Բիլ Նայիի կատարմամբ ֆիլմի ամանորյա սաունդթրեքը՝ «Christmas is All Around»-ը, թողարկվել է առանձին սինգլով, սակայն, ցավոք, հայտնի չի դարձել։

4․Երբ 2004 թվականին ֆիլմը թողարկվեց DVD-ով, Մեծ Բրիտանիայի տարածքում այն դարձավ ամենաշատ վաճառվողը։

5․Ֆիլմում շատ նովելներ են եղել, ինչի պատճառով մոնտաժի ժամանակ ստիպված են եղել կտրել երեք սյուժետային գծեր։

6․Ֆիլմի ռեժիսոր Ռիչարդ Քերթիսն ասում էր, որ որոշել է մի քանի նովելներով ֆիլմ նկարահանել, քանի որ մի ռոմանտիկ ֆիլմի նկարահանման համար մի քանի տարի է պահանջվում: Այդպես էլ ծնվել է մի քանի սյուժե մեկտեղելու գաղափարը։

7․Մեծ Բրիտանիայի վարչապետին մարմնավորած Հյու Գրանտը, թվարկելով իր երկրի ձեռքբերումները, անվանում է «Հարի Փոթերին»։ Զվարճալի է, որ Գրանտի հետ նկարահանված դերասանները՝ Էմմա Թոմփսոնը եւ Ալան Ռիքմանը, խաղացել են երիտասարդ կախարդի մասին ֆիլմերում։

8․Ֆիլմի առաջին կադրերն օդանավակայանում մոտ մարդկանց բազմաթիվ հանդիպումներ են, տեսարանում նկարահանվել են իրական մարդիկ, այլ ոչ թե ստատիստներ: Նկարահանող խումբը տեսախցիկները տեղադրել է Հիթրոու օդանավակայանում եւ նկարահանել պատահական մարդկանց՝ կադրում իսկական էմոցիաների հասնելու համար։ Այնուհետեւ բոլոր անձանցից թույլտվություն են խնդրել՝ նկարահանված կադրերը ֆիլմում օգտագործելու համար։

9․Դենիելի կերպարը ֆիլմում հաճախ է խոսում մեկ նախադասությամբ․ «Երբ եմ ես ծանոթանալու Կլաուդիա Շիֆերի հետ»։ Վերջին տեսարաններից մեկում նա ծանոթանում է Քերոլի հետ, որը խաղում է Կլաուդիա Շիֆերին։ Սուպերմոդելն այս փոքրիկ տեսարանի համար ստացել է 200,000 ֆունտ:

10․Աուրելիայի դերը կերտած դերասանուհի Լուսիա Մոնիսը միանգամայն պատահական է ստացել այն։ Քասթինգի գործակալը եղել է նրա ընկերուհին եւ առանց նախազգուշացման լուսանկար է ուղարկել նկարահանող խմբին։ Ստանալով Լուսիայի հրավերը՝ գնացել է փորձերի եւ նույն օրը հաստատվել դերի համար։

11․Եկեղեցում Փիթերի եւ Ջուլիի հարսանիքի ժամանակ նվագախումբը կատարում է The Beatles-ի «All you Need Is Love» երգի քավեր տարբերակը։

 

 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել