«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը հաշված օրեր են մնացել. գլխավոր կինոիրադարձությունը տեղի կունենա փետրվարի 10-ին։ Սա 92-րդ արարողությունն է, եւ անվանի կինոքննադատների կանխատեսմամբ՝ այն լի կլինի ամենատարբեր ինտրիգներով. յուրաքանչյուր անվանակարգի համար լուրջ պայքար կծավալվի։
Մենք առանձնացրել ենք չորս ամենաքննարկվող մրցանակային անվանակարգերն ու դրանք ներկայացնոմ ենք առանձին՝ իհարկե փորձելով նաեւ կանխատեսել հաղթողի անունը։
Հիասքանչ կանանց մասին, որոնք առաջադրված են «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, արդեն պատմել ենք։ Այսօր կխոսենք սմոքինգներ կրող ջենտլմենների մասին։ «Լավագույն դերասան» անվանակարգում կմրցի հինգ դերասան։
Ադամ Դրայվեր՝ «Ամուսնական պատմություն»
Խոակին Ֆենիքս՝ «Ջոկեր»
Լեոնարդո դի Կապրիո՝ «Մի անգամ Հոլիվուդում»
Անտոնիո Բանդերաս՝ «Ցավ եւ փառք»
Ջոնաթան Փրայս՝ «Երկու պապերը»
«Խաղաթղթերի կապուկն» ամբողջությամբ կազմվել է մեկանոցներից, սակայն հաղթաթղթի կլինի միայն մեկը։
Մեքսիկացի մաչո Անտոնիոյին, ըստ երույթին, ստիպված կլինենք ջնջել. մեր կարծիքով՝ Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ֆիլմ ինքնին դժգույն տեսք ունի մրցակիցների աշխատանքների ֆոնին։ Թեեւ չի կարելի չընդունել, որ Բանդերասաի խաղը ռեժիսոր Սալվադոր Մալոյի դերում գրավում է մակարդակով ու խորությամբ։
2016թ.-ին դի Կապրիոն ստացավ իր երկար սպասված «Օսկար»-ը։ Իսկ նախորդ տարի՝ Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենի թողարկումից հետո, խոսեցին նրա համար երկրորդ արձանիկ մասին։
Սակայն Ադավմ Դրայվերը, որը խաղացել է Նոա Բաումբակի «Ամուսնական պատմություն»-ում, մի փոքր խառնել է խաղաքարտերը. նա Չառլիի դերի հուզիչ կատարման համար ցանկալի արձանիկը ստանալու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի։
Ընդ որում, կարծես թե նրան եւս ոչինչ չի սպասվում։ Մենք հասանք մեր ակնհայտ լիդերին՝ Խոակին Ֆենիքսն իր Ջոկերով, ամենայն հավանականությամբ, մյուս մեկանոցներին շանսեր չի թողնի։
Իր աշխատանքի համար Ֆենիքսն արդեն իսկ արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի։ Ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի ֆիլմը նախորդ տարի դարձել է «Վենետիկի կինոփառատնի» սենսացիան։ Ոչ պակաս ծանրակշիռ փաստարկ՝ ժապավենի դրամարկղային մուտքը, որը կազմել է մեկ միլիարդ դոլար։ Եվ, իհարկե, Խոակին Ֆենիքսը պարզապես սքանչելի է այդ դերում։
Ջոնաթան Փրայսը, որը Ֆերնանդու Մայրելիշի «Երկու պապերը» ֆիլմում մարմնավորել է Պապ Ֆրենսիսի կերպարը, այս շարքում սեւավուն ձի է։ Վարպետի դերասանական խաղի հետ կապված ոչ մի հարց չկա։ Բացի այդ՝ պալատական ինտրիգները միշտ հետաքրքիր են եղել ինչպես քննադատներին, այնպես էլ հանդիսատեսին։ Այնպես որ սա Հռոմի կաթոլիկ եկեղեցու ետաբեմում լինելու լավ հնարավորություն է։ Հնարավոր է՝ հենց այս երկու փաստարկները հաղթանակ ապահովեն Փրայսի համար «Օսկար»-ի համար պայքարում։
Շարունակելի
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը