«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը հաշված օրեր են մնացել. գլխավոր կինոիրադարձությունը տեղի կունենա փետրվարի 10-ին։ Սա 92-րդ արարողությունն է, եւ անվանի կինոքննադատների կանխատեսմամբ՝ այն լի կլինի ամենատարբեր ինտրիգներով. յուրաքանչյուր անվանակարգի համար լուրջ պայքար կծավալվի։
Մենք առանձնացրել ենք չորս ամենաքննարկվող մրցանակային անվանակարգերն ու դրանք ներկայացնոմ ենք առանձին՝ իհարկե փորձելով նաեւ կանխատեսել հաղթողի անունը։
Հիասքանչ կանանց մասին, որոնք առաջադրված են «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, արդեն պատմել ենք։ Այսօր կխոսենք սմոքինգներ կրող ջենտլմենների մասին։ «Լավագույն դերասան» անվանակարգում կմրցի հինգ դերասան։
Ադամ Դրայվեր՝ «Ամուսնական պատմություն»

Խոակին Ֆենիքս՝ «Ջոկեր»

Լեոնարդո դի Կապրիո՝ «Մի անգամ Հոլիվուդում»

Անտոնիո Բանդերաս՝ «Ցավ եւ փառք»

Ջոնաթան Փրայս՝ «Երկու պապերը»
«Խաղաթղթերի կապուկն» ամբողջությամբ կազմվել է մեկանոցներից, սակայն հաղթաթղթի կլինի միայն մեկը։
Մեքսիկացի մաչո Անտոնիոյին, ըստ երույթին, ստիպված կլինենք ջնջել. մեր կարծիքով՝ Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ֆիլմ ինքնին դժգույն տեսք ունի մրցակիցների աշխատանքների ֆոնին։ Թեեւ չի կարելի չընդունել, որ Բանդերասաի խաղը ռեժիսոր Սալվադոր Մալոյի դերում գրավում է մակարդակով ու խորությամբ։
2016թ.-ին դի Կապրիոն ստացավ իր երկար սպասված «Օսկար»-ը։ Իսկ նախորդ տարի՝ Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենի թողարկումից հետո, խոսեցին նրա համար երկրորդ արձանիկ մասին։
Սակայն Ադավմ Դրայվերը, որը խաղացել է Նոա Բաումբակի «Ամուսնական պատմություն»-ում, մի փոքր խառնել է խաղաքարտերը. նա Չառլիի դերի հուզիչ կատարման համար ցանկալի արձանիկը ստանալու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի։
Ընդ որում, կարծես թե նրան եւս ոչինչ չի սպասվում։ Մենք հասանք մեր ակնհայտ լիդերին՝ Խոակին Ֆենիքսն իր Ջոկերով, ամենայն հավանականությամբ, մյուս մեկանոցներին շանսեր չի թողնի։
Իր աշխատանքի համար Ֆենիքսն արդեն իսկ արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի։ Ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի ֆիլմը նախորդ տարի դարձել է «Վենետիկի կինոփառատնի» սենսացիան։ Ոչ պակաս ծանրակշիռ փաստարկ՝ ժապավենի դրամարկղային մուտքը, որը կազմել է մեկ միլիարդ դոլար։ Եվ, իհարկե, Խոակին Ֆենիքսը պարզապես սքանչելի է այդ դերում։
Ջոնաթան Փրայսը, որը Ֆերնանդու Մայրելիշի «Երկու պապերը» ֆիլմում մարմնավորել է Պապ Ֆրենսիսի կերպարը, այս շարքում սեւավուն ձի է։ Վարպետի դերասանական խաղի հետ կապված ոչ մի հարց չկա։ Բացի այդ՝ պալատական ինտրիգները միշտ հետաքրքիր են եղել ինչպես քննադատներին, այնպես էլ հանդիսատեսին։ Այնպես որ սա Հռոմի կաթոլիկ եկեղեցու ետաբեմում լինելու լավ հնարավորություն է։ Հնարավոր է՝ հենց այս երկու փաստարկները հաղթանակ ապահովեն Փրայսի համար «Օսկար»-ի համար պայքարում։
Շարունակելի
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները12:40, 9 հոկտեմբերի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի մաֆիայի լեգենդար ղեկավար Սեմի Գրավանոյի՝ Ջոն Գոտիի դավաճանի մասին