Բելգիահայ երգչուհի Keyoh-ը նոր տեսահոլովակ է թողարկել, որը ոգեշնչված է հայերեն բառերով եւ ռիթմերով: Երգչուհին իր առջեւ նոր առաքելություն է դրել` Բելգիայում տարածել հայկական ռիթմերը: Նրա նոր` «Yaribo» տեսահոլովակում նրան հայերենով ձայնակցել են ավելի, քան 35 երկրների ներկայացուցիչներ:
«Որոշել եմ մի փոքր փոխել իմ երաժշտական ոճը: Միշտ ցանկացել եմ երգել հայերեն, բայց մի քանի տարվա պայմանագիր ունեի իմ մենեջերների հետ, ըստ որի երգում էի այն, ինչ ինձ համար գրում էին: Հիմա ամեն ինչ այլ է: Ուրախ եմ, որ ամբողջովին կարող եմ արտահայտվել այն ոճում, որն ինձ, իսկապես, դուր է գալիս: Այ սա` ես եմ: Սա այն է, ինչ ես ցանկանում եմ անել: Քանի որ իմ երգերը հնչում են նաեւ բելգիական ռադոալիքներով, սա ինձ համար լավ հնարավորություն է այստեղ հայերենը ներկայացնելու: Կարծում եմ` բելգիացիները բաց են նոր ոճերի առաջ, երբ երաժշտությունը ճաշակով է ներկայացված»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր նոր աշխատանքին, նշեց Keyoh-ը:

«Յարիբո» արտահայտությունը «յարի բոյ»-ի կրճատ տարբերակն է, որն ավելի հեշտ հիշվող է եվրոպացիների համար:
«Հնարավոր է` մի օր ամբողջական հայերեն երգ երգեմ, բայց առայժմ հայերեն գրելու իմ կարողությունները սահմանափակ են: «Yaribo»-ն ամբողջովին ես եմ գրել, իսկ պրոդյուսերը Գայ Ուակուն է: Ինձ համար տեսահոլովակի կարեւոր դրվագներից մեկն այն է, երբ ավելի քան 35 տարբեր ազգերի ներկայացուցիչներ ինձ հետ երգում են` «Յար, բոյիդ մեռնեմ»: Մենք նաեւ «Յարիբո» challenge ենք սկսել եւ արդեն տարբեր մարդիկ են ինձ ուղարկում տեսանյութեր, որոնցում երգում են «Յար, բոյիդ մեռնեմ»»,-ուրախությամբ նշում է նա:

Ինչ վերաբերում է առաջիկայում Հայաստան այցելելուն` բելգիահայ երգչուհին ասում է.
«Դեռեւս հստակ պատկերացում չունեմ, թե երբ եմ գալու Հայաստան: Հիմա աղջկաս հետ ծրագրեր կազմելն ավելի դժվար է դարձել: Բայց երբ գանք, դուք առաջինը կիմանաք այդ մասին»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Keyoh-ի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 31 օգոստոսի
90 տարվա անտեսումից հետո մոռացված Patek Philippe ժամացույցը դարձել է ոսկեբեր հանք. այն վաճառվել է 59,000 ֆունտ ստեռլինգով22:17, 31 օգոստոսի
Միլիարդատերերը ցանկանում են լսել շարժիչի մռնչյունը. Bugatti-ի ղեկավարը՝ սուպերքարերի անսպասելի ապագայի մասին21:26, 31 օգոստոսի
450 միլիոն դոլար արժողությամբ «Սիրո նավը». միլիարդատեր դեսպանն իր լողացող կայսրությամբ ցնցել է Իտալիան20:31, 31 օգոստոսի
Աշխարհի ամենաթանկ թաղամասը. 550 միլիոն դոլարանոց բնակարաններ, «Ֆորմուլա-1»-ի աստղեր և միլիարդատերեր19:25, 31 օգոստոսի
Chanel-ն իր ողջ փառքով. նոր վզնոց 20.66 կարատանոց շրիլանկական շափյուղայով17:04, 31 օգոստոսի
Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար15:20, 31 օգոստոսի
Met Gala–ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. թանգարանը կարող է հետաձգել գալան՝ Ջոն Գալիանոյին նվիրված հարգանքի տուրքի պատճառով14:40, 31 օգոստոսի
«Մի՛ եղիր վախկոտ, Թոմ». Ռենդի Քուեյդը քննադատել է Էն Հեթուեյին «Որոտի օրեր» ֆիլմի շարունակության մեջ նրա դերի համար14:14, 31 օգոստոսի
«Բոլորը կարծում էին՝ մենք երեքով ենք քնում». Բլոգերը ամուսնու նախկին կնոջը տեղափոխել է իր տուն և բացատրել իր «խենթ» քայլը13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում