«Մամայի տղա»՝ պարտավորությունների հետ կապված համատարած խնդիրներ
Բոլորս էլ ժամանակին հանդիպել ենք նման տղաների։ Նա ոչ մի կարեւոր որոշում չի կայացնում առանց իր մոր մասնակցության կամ խորհուրդի։ Բայց «մամայի տղաները» կարող են ունենալ նաեւ տղաների մյուս տեսակներին բնորոշ գծեր։ Օրինակ պարտականությունների հետ կապված նրանց խնդիրների պատճառը կարող է այն լինել, որ նա նման պարտականություններ արդեն ունի՝ իր մոր հանդեպ։ «Մամայի տղային» ճանաչելը շատ հեշտ է՝ նրա մա՛յրը, այլ ոչ թե դուք եք նրան օգնում ընտրել նոր տուն ու հագուստ, ու նրան միայն մոր, այլ ոչ թե ձեր կարծիքն է հետաքրքրում։ Ու եթե մայրը ստիպված է ամեն ինչ թողնել ու որդու մոտ գալ միայն որովհետեւ նա հիվանդացել է, իսկ նա արդեն 30-ամյա հասուն տղամարդ է, ապա կարող եք վստահ լինել, որ դուք հենց նման տղամարդու հետ գործ ունեք։ Հնարավորինս արագ ազատվեք նրանից, եթե չեք ուզում ամբողջ կյանքում նրա հագուստը լվանալ ու նրա խնդիրները լուծել։
«Պարտավորություններ չսիրող տղամարդ»՝ նա երբեք ոչ մի պարտականություն չի ստանձնի
Կանա՛յք, դուք հավանաբար այս մասին արդեն լսել եք։ Եւս մեկ անգամ լսեք։ Եթե նա ասում է, որ չի ուզում որեւէ պարտավորություն, ուրեմն նա գիտի, թե ինչ է ասում, ու դուք պետք է հարգեք նրա որոշումը։ Դուք չեք կարողանա փոխել նրա մտածելակերպը։ Չարժե հանուն դրա նրա հետ լինել ու սպասել, որ նա վերջապես կփոխվի։ Ես շատ կանանց գիտեմ, որոնք նման տղամարդկանցից հեռացել են ու հետագայում գտել իրենց կյանքի իսկական սերը։ Դրա համար էլ հրաժեշտ տվեք նման տղամարդուն ու շարժվեք առաջ։
«Խաղացող»՝ նա չի փոխվի ու չի ցանկանա պարտականություններ ստանձնել
Այդ տղային միայն մեկ բան է պետք ՝ խաղ։ Եթե նա այնուամենայնիվ ամուսնանա ձեզ հետ, նա կշարունակի խաղալ ու ձեզ դավաճանել բոլորի հետ անխտիր։ Նրան լուրջ հարաբերություններ պետք չեն, այսինքն ձեզ նույնպես նման մարդու հետ դրանք պետք չեն, դա ժամանակի վատնում է։ «Խաղացողին» կարելի է հեշտությամբ ճանաչել նրա ֆեյսբուքյան էջով, որտեղ նա անընդհատ հրապարակում է լուսանկարներ տարբեր կրքոտ կանանց հետ։ Տեսնում ե՞ք՝ նա արդեն ձեր լավագույն ընկերուհուն է սիրահետում։ Անհապաղ ազատվեք այդ տղայից ու դրա հետ կապված բոլոր խնդիրներից։
«Ինքնասիրահարված»՝ նույնիսկ ցանկության դեպքում նա չի կարողանա պարտականություններ ստանձնել
Դուք հաստատ նախկինում հանդիպել եք նման տղամարդկանց՝ գեղեցիկ տղաներ՝ սոցիոպատներին բնորոշ խառնվածքով։ Նրանց հեշտությամբ կարելի է շփոթել խաղացողի կամ որեւէ այլ կատեգորիայի տղամարդու հետ, բայց մեկ կարեւոր տարբերություն՝ ինքնասիրահարվածը շատ լուրջ հարաբերություններ ունի․․․ ինքն իր հետ։ Ու այդ հարաբերություններում ձեր, ձեր պահանջների կամ խնդիրների համար բացարձակ տեղ չկա, քանի որ նա զբաղված է բացառապես ինքն իրենով։ Ու ցավոք, դա երբեք չի փոխվի։
«Տարօրինակ»՝ նա կարող է ձգտել պարտավորությունների, բայց ոչ մոտ ապագայում
Կանանց մշտապես տարօրինակ են անվանում, բայց բանն այն է, որ տղամարդիկ էլ են այդպիսին, եթե ոչ ավելի սարսափելի։ Ու եթե դա համադրվում է անվճռականության հետ, ապա խնդիրները բազմապատկվում են։ Դուք երբեք չեք կարողանա նման տղամարդուն լուրջ վերաբերվել։ Նա այն տեսակի տղամարդկանցից է, որոնց հետ հարաբերությունները նամակագրությունից այն կողմ չեն գնում։ Տարօրինակ տղամարդը բացահայտ խոստովանում է, որ դուք իրեն շատ դուր եք գալիս, բայց նա երբեք ազատ ժամանակ չի գտնի իսկական ժամադրության համար։ Հնարավոր է ՝ նա դեռ չգիտի, թե ինչ է ուզում կյանքում, չնայած արդեն 40-ն անց է։ Օրինակ նա ուզում է ձեզ հետ զբոսնելու գնալ, բայց չի կարողանում որոշել, թե ուր՝ կինոթատրոն, թե ռեստորան։ Այո, նման տղան ձեզ արագ կհոգնեցնի։ Հեռացեք նրանից, քանի որ նա դժվար թե կարեւորի ձեզ հետ հարաբերությունները։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 25 սեպտեմբերի
Էնդի Քերոլն առաջին անգամ խոսել է սեռական բռնության մասին. Ֆուտբոլիստը խոստովանել է «հայտնի ընկերոջ» կողմից կատարված հարձակումը11:19, 25 սեպտեմբերի
Տաբատն ընդդեմ կարմիր մետաքսի. Մելանյա Թրամփը և Պեն Լիյուանը նորաձևության մենամարտ են կազմակերպել Սպիտակ տանը10:41, 25 սեպտեմբերի
Մելանյա Թրամփի հայացքը սևեռված էր Սի Ծինփինի կնոջ վրա. փորձագետը տարօրինակ մանրուք է նկատել ԱՄՆ առաջին տիկնոջ վարքագծում10:21, 25 սեպտեմբերի
«Մինի կիսաշրջազգեստները կանանց դարձնում են անվստահելի». Իտալիայի փոխվարչապետը զայրացրել է իտալացի կանանց09:00, 25 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 սեպտեմբերի
Z սերունդը ցանկանում է սեքս, բայց վախենում է հետևանքներից. Ինչու են երիտասարդ ամերիկացիները ավելի ու ավելի հաճախ հրաժարվում սեռական հարաբերություններից22:31, 24 սեպտեմբերի
Պանիրը թույլատրելի է, կարագը՝ զգուշությամբ. գիտնականները պարզել են, թե որ ճարպոտ սննդամթերքներն են իսկապես առողջարար21:16, 24 սեպտեմբերի
Աթենքը մարտահրավեր է նետում Դուբային. Ինչպես է հին մայրաքաղաքը վերածվում հարուստ արտագաղթողների համար նոր դրախտի20:10, 24 սեպտեմբերի
Քրեական անցյալով շքեղություն. Cartier մատանիները, Hermès-ի և Louis Vuitton-ի պայուսակները սկանդալից հետո վաճառվում են 2.4 միլիարդ դոլարով19:29, 24 սեպտեմբերի

16:44, 24 սեպտեմբերի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը զարմացրել է կրակոտ վերականգնողական ընթացակարգով16:19, 24 սեպտեմբերի
Բաց թևերը հանգեցրել են սկանդալի. դատավորը նկատողություն է արել փաստաբանին, իսկ կին գործընկերները վատաբանել են չափազանց բաց զգեստի համար