Մադրիդում մահացել է իտալական կինեմատոգրաֆիայի աստղ Լյուչիա Բոզեն։ Դերասանուհին կյանքից հեռացել է 89 տարեկան հասակում։

Աստղը մահացել է COVID-19-ի հետ կապված հիվանդության պատճառով, հայտնել է «El Pais» թերթը։ Մասնագետները պնդում են, որ մեծահասակ մարդկանց համար առավել դժվար է պայքարել հիվանդության դեմ, եւ նրանք ռիսկի խմբում են։
Լյուչիա Բոզեն ծնվել է 1931թ.-ի հունվարի 8-ին Միլանում։ Երիտասարդության տարիներին նա աշխատել է Միլանի հացի փռում, սակայն 1947թ.-ին նրա կյանքը կտրականապես փոխվել է։ Լյուչիան հաղթանակ է տարել «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթում։ 1950թ.-ին տեղի է ունեցել Բոզեի կիոդեբյուտը։ Նա նկարահանվել է դե Սանտիսի «Չկա խաղաղություն ձիթենիների տակ» ֆիլմում։ Դրանից հետո դերասանուհին խաղացել է «Մի սիրո ժամանակագրություն», «Հռոմը ժամը 11-ին», «Առանց կամելիաների տիկինը», «Հեծանվորդի մահը», «Սա կոչվում է լուսաբաց» եւ այլ ժապավեններում։

1956թ.-ին գեղեցկուհին ամուսնացել է իսպանացի մատադոր Լուիս Միգել Դոմինգինի հետ, թողել կարիերան՝ իրեն նվիրելով անուսնուն ու երեխաներին։ Բոզեն կինո վերադարձել է 60-ականների վերջին։ Այդ ժամանակների նրա ամենավառ աշխատանքբերից մեկը Ֆեդերիկո Ֆելինիի «Սատիրիկոն» ֆիլմն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է