Մարտի 26-ը մի ընդհանուր թելով միմյանց է «կապել» աշխարհահռչակ երգչուհի Դայանա Ռոսին, հայտնի երաժիշտ Սթիվեն Թայլերին եւ հոլիվուդյան դերասանուհի Քիրա Նայթլիին: Բանը նրանում է, որ նշված հայտնիները հենց այսօր են նշում իրենց ծննդյան տարեդարձները:
Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Դայանա Ռոսն այսօր տոնում է ծննդյան 76-ամյակը: Երգչուհին հայտնիություն ձեռք է բերել The Supremes խմբի կազմում, որը 1960-ականներին ամենապահանջվածներից էր:
Տասը տարի անց, սակայն, Դայանան սկսում է իր սոլո կարիերան` թողարկելով իր առաջին ձայնասկավառակը, որն ընդգրկում էր բոլոր ժամանակների համար 1 փոփ հիթը` Ain’t No Mountain High Enough:
Դայանա Ռոսն ավելի ուշ հանդես է եկել նաեւ` որպես դերասանուհի. նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է «Աղջիկները բլյուզ են երգում», որը էկրաններ է բարձրացել 1972 թ-ին:
Billboard Hot 100-ի վարկանիշով Դայանա Ռոսը համարվում է ռոք ժամանակաշրջանի (1955-ից մինչ օրս) Top 5 արտիստներից մեկը:
Aerosmith խմբի հայտնի վոկալիստ Սթիվեն Թայլերն էլ այսօր նշում է ծննդյան 72-ամյակը: Իր երգելաոճի համար երգիչը ստացել է “demon of screaming” բնորոշումը: Թայլերը նաեւ հայտնի է իր էքստրավագանտ ոճով. իր ելույթների ժամանակ նա հագնում է վառ գույներ եւ կրում բազմապիսի շալեր:
Aerosmith խմբի կազմում երգիչը հայտնի է դարձել 1970-ականների սկզբին: Խմբին հաջողություն են բերել այնպիսի հիթերը, ինչպիսիք են` Dream On, Sweet Emotion, Walk This Way:
Խմբի ամենահայտնի հիթը, սակայն, դարձավ Don’t Want To Miss a Thing երգը, որը գրվել է 1998 թ-ին էկրաններ բարձրացած «Արմագեդոն» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել է նաեւ Սթիվենի դուստրը` հոլիվուդյան դերասանուհի Լիվ Թայլերը:
Իսկ բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին այսօր նշում է ծննդյան 35-ամյակը:
Նայթլին նկարահանվել սկսել է վաղ տարիքից, սակայն հայտնիություն ձեռք է բերել 2002-ից` նկարահանվելով «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմում: Մեկ տարի անց նա հայտնվել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Էլիզաբեթ Սուոնին: Ֆիլմում նրա խաղընկերներն են հոլիվուդյան աստղեր Ջոնի Դեփն ու Օռլանդո Բլումը:
Ֆիմից հետո բախտը դերասանուհու առջեւ նոր դռներ է բացել. նա դերեր է ստացել «Հպարտություն եւ նախապաշարմունք», «Սկսիր նորից», «Աննա Կարենինա», «Դքսուհին», «Կոլետ» եւ այլ հայտնի նախագծերում:
Լուսանկարները` Facebook-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է