Մի քանի օր առաջ երգչուհի Ալեքսան, որը հայտնի է դարձել «Фабрика звезд 4» նախագծին մասնակցելուց հետո, Instagram-ում հայտնել է իր նոր իրավեպի մասին։ Երգչուհու ընտրյալն աստղային ֆիթնես մարզիչ Վյաչեսլավ Դայչեւն է։ Զույգն արդեն միասին է ապրում։ Իսկ երգչուհին չի հոգնում կրկնել, որ վերջապես գտել է անձնական երջանկությունը։ Բայց ամեն ինչ այնքնան էլ հարթ չէ. Վյաչեսլավի նախկին սիրելին տառապում է։
Նշվում է, որ երգչուհին խլել է Ալեքսանդրա Սիվկովայի սիրելիին, որն աշխատում է Կիրկորովի պարային խմբում։ Եվ նույնիսկ փաստը, որ նրա ընկերուհին երեխայի է սպասում, Ալեքսային չի հուզել։ Ըստ ամենայնի՝ Դայչեւին՝ եւս, հայտնում է StarHit-ը։ Կիրկորովի բալետի պարուհին խոստովանել է, որ չէր ցանկանում բարձրացնել այդ թեման, սակայն հանրային հնչեղությունը ստիպել է դա անել։ Նա վստահեցրել է, որ դեռ այն օրվա առավոտյան, երբ ամուսինը հայտնել է բաժանվելու մասին, իրենց մոտ ամեն ինչ հիանալի է եղել։
«Առավոտը՝ սիրո խոստովանությամբ, համբույրներով ու նրբությամբ եւ երեկո, երբ նա տուն չեկավ։ Օր, երբ քեզ ասում են, որ չեն սիրում եւ երջանկությունն ուրիշն է»,- Instagram-ում նշել է Ալեքսանդրան։ Նա ծանր է ընդունել ամուսնու դավաճանությունը, քանի որ այժմ հղիության վեցերորդ ամսում է։ «Իմ աշխարհը կործանվել է։ Այո, ինձ համար շատ ցավոտ է»,- հետեւորդներին հայտնել է նա։
Ընդ որում, Սիվկովան նշել է, որ չի խոչընդոտի ամուսնու նոր հարաբերություններին եւ հույս ունի, որ դեռ կգտնի իր երջանկությունը։ Հիմա արդեն պարուհու մտքերն ապագա որդու մասին են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով