Ռոուզի Հանթինգթոն-Ուայլթին որոշել է պատասխանել Instagram-ում երկրգապուների ամենահաճախ տրվող հարցերին. 33-ամյա մոդելը պատմել է անձնական կյանքի, այն մասին, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Ջեյսոն Սթեթհեմին։ Բացի այդ՝ նա խոստովանել է, որ իրենք ցանկանում են էլի երեխաներ ունենալ, որ երկուամյա որդին՝ Ջեքը, անգլերենի «ճիշտ» առոգանություն ունի՝ անկախ նրանից, որ իրենք ԱՄՆ-ում են ապրում։
«Մենք հանդիպել ենք 2009թ.-ին՝ Լոնդոնում երեկույթի ընթացքում։ Դա վայրկենական քիմիա էր»,- ամուսնու հետ համատեղ լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։
Բացի այդ՝ նա պատմել է, թե ինչպես է իրենց որդին իրեն զգում համավարակի պայմաններում, որը տարածվել է ամբողջ աշխարհում։ «Մեր բախտը բերել է, որ հիմա վայելում ենք ժամանակը, որն անցկացնում ենք ընտանիքում։ Նա իրեն շատ լավ է զգում։ Նա մի քանի ամիս անց երեք տարեկան կդառնա, չեմ կարողանում հավատալ դրան։ Իսկ հիմա մենք փորձում ենք նրան սովորեցնել գիշերանոթին»,- գրել է մոդելը։
Հարցին՝ արդոք Ջեքն ամերիկյան առոգանություն ունի, Ռոուզին պատասխանել է. «Ես, իսկապես, հպարտանում եմ, որ նա բրիտանական ճիշտ առոգանություն ունի ու նույնքան բարձր ձայն, որքան Ջեյսոնը. այդ զույգը շատ աղմկոտ է»։ Մոդելը նաեւ հայտնել է, որ իրենք իրենց ավտոտվակը սպորտդահլիճի են վերածել եւ հետեւում են Սիմոնա Դո Լա Ռյուի օնլայն մարզումներին՝ կազմվածքը պահպանելու համար։
Հետեւորդները հետաքրքրվել են՝ արդյոք Ռոուզին չի զգում ընտրյալի հետ տարիքային տարբերությունը. բոլորովին ոչ. 20 տարվա տարբերությունը նրա համար խնդիր չէ։
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ Instagram/rosiehw
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար