Ռեգինա Տոդորենկոն հայտարարել է, որ ռեզոնանսային սկանդալը արմատապես փոխել է իր աշխարհայացքը, այնպես որ այժմ Instagram-ի իր էջը կդառնա ընտանեկան բռնության զոհերի համար հարթակ:
«Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ներողություն խնդրել իմ կոպիտ զզվելի արտահայտության համար։ Ես դեմ եմ ընտանեկան բռնությանը եւ ընդհանրապես ցանկացած բռնությանը», — հավաստիացրել է Վլադ Տոպալովի կինը։

«Орел и решка» հաղորդման նախկին հաղորդավարուհին հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում նա բռնություններից տուժած կանանցից հազարավոր պատմություններ է ստացել, նա կապվել է մի քանի հիմնադրամների ներկայացուցիչների հետ, որոնք աջակցում են տնային բռնության ենթարկված կանանց: Ռեգինան նրանց առաջարկել է համատեղ ջանքերով այդ խնդիրը հասցնել հասարակությանը, իսկ գլխավորն այն վերացնելու ուղղությամբ քայլեր մշակել։

«Այո, ես սխալվեցի։ Բայց ես շնորհակալ եմ իմ հիմար լեզվին, որն օգնեց տասնյակ հազարավոր կանանց արտահայտվել։ Շնորհակալություն, որ ինձ ցույց տվեցիք զազրելի իրողությունները, որոնց մասին ես նույնիսկ չգիտեի իմ անտեղյակության եւ անգրագիտության պատճառով։ Այժմ իմ Instagram-ի հարթակը տուն կդառնա նրանց համար, ովքեր պատրաստ են խոսել ընտանեկան բռնության մասին եւ այլեւս չեն լռում: Կինը նման իրավիճակում օգնության կարիք ունի, այլ ոչ թե շապիկի վրայի աղջկա խորհրդի։ Խնդրում եմ ներել ինձ, եթե նման բանը կարելի է ներել», - գրել է Տոդորենկոն՝ ակնհայտորեն հասկանալով, որ հիմա շատ կանանց մոտ բացասական հույզերից բացի ոչինչ չի առաջացնում։

Հիշեցնենք, որ սկանդալը հասունացել էր հեռուստաաստղի այն խոսքերից հետո, թե կանայք իրենք են մեղավոր, որ իրենց վրա ձեռք են բարձրացնում։
Glamour ամսագիրն ի պատասխան կոշտ որոշում է կայացրել եւ հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ Տոդորենկոն այլեւս չի կրում «Տարվա կին Glamour» տիտղոսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին