«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ռեգինա Տոդորենկոն արձագանքել է «Տարվա կին» կոչումից զրկվելուն

10:13, 26 ապրիլի

Ռեգինա Տոդորենկոն հայտարարել է, որ ռեզոնանսային սկանդալը արմատապես փոխել է իր աշխարհայացքը, այնպես որ այժմ Instagram-ի իր էջը կդառնա ընտանեկան բռնության զոհերի համար հարթակ:

«Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ներողություն խնդրել իմ կոպիտ զզվելի արտահայտության համար։ Ես դեմ եմ ընտանեկան բռնությանը եւ ընդհանրապես ցանկացած բռնությանը», — հավաստիացրել է Վլադ Տոպալովի կինը։ 

«Орел и решка» հաղորդման նախկին հաղորդավարուհին հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում նա բռնություններից տուժած կանանցից հազարավոր պատմություններ է ստացել, նա կապվել է մի քանի հիմնադրամների ներկայացուցիչների հետ, որոնք աջակցում են տնային բռնության ենթարկված կանանց: Ռեգինան նրանց առաջարկել է համատեղ ջանքերով այդ խնդիրը հասցնել հասարակությանը, իսկ գլխավորն այն վերացնելու ուղղությամբ քայլեր մշակել։

«Այո, ես սխալվեցի։ Բայց ես շնորհակալ եմ իմ հիմար լեզվին, որն օգնեց տասնյակ հազարավոր կանանց արտահայտվել։  Շնորհակալություն, որ ինձ ցույց տվեցիք զազրելի իրողությունները, որոնց մասին ես նույնիսկ չգիտեի իմ անտեղյակության եւ անգրագիտության պատճառով։  Այժմ իմ Instagram-ի հարթակը տուն կդառնա նրանց համար, ովքեր պատրաստ են խոսել ընտանեկան բռնության մասին եւ այլեւս չեն լռում: Կինը նման իրավիճակում օգնության կարիք ունի, այլ ոչ թե շապիկի վրայի աղջկա խորհրդի։ Խնդրում եմ ներել ինձ, եթե նման բանը կարելի է ներել», - գրել է Տոդորենկոն՝ ակնհայտորեն հասկանալով, որ հիմա շատ կանանց մոտ բացասական հույզերից բացի ոչինչ չի առաջացնում։

Հիշեցնենք, որ սկանդալը հասունացել էր հեռուստաաստղի այն խոսքերից հետո, թե կանայք իրենք են մեղավոր, որ իրենց վրա ձեռք են բարձրացնում։

Glamour ամսագիրն ի պատասխան կոշտ որոշում է կայացրել եւ հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ Տոդորենկոն այլեւս չի կրում «Տարվա կին Glamour» տիտղոսը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search