ԽՈՅԵՐ
Ձեր զուգընկերոջ հետ ինչ-որ բա՞ն է կատարվում։ Մի ստիպեք ձեր սիրելիին ամեն ինչ պատմել ձեզ։ Եթե ցանկանա, անպայման կկիսվի ձեզ հետ, իսկ եթե ոչ՝ ուրեմն տեղին չէ։ Աստղերը հուշում են , որ այս շաբաթ պարզապես պետք է ավելի հանդուրժող լինեք։
ՑԼԵՐ
Ձեզ կհաջողվի վիճաբանությունից խուսափել միայն այն դեպքում, եթե կարողանաք կառավարել զգացմունքները։ Սա պարտադիր պետք է անել, քանի որ տարաձայնությունների համար ուրիշ «հնարավորություն» ձեր սիրելին չի ունենա։ Ուստի, եթե չեք ցանկանում անտեղի վիճել եւ հարաբերությունները փչացնել, տիրապետեք ձեզ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Կարելի է հանգստանալ ձեր սիրելի անձնավորության ընկերակցությունից եւ քիչ ռոմանտիկ, սակայն օգտակար երեւույթների վրա կենտրոնանաք։ Օրինակ՝ ուսման կամ գիրք կարդալու, որոնց համար միշտ ժամանակ չի եղել։ Եվ բացի այդ, ձեր սիրելի անձնավորությանը նույնպես չի խանգարի ազատ ժամանակ ունենալ եւ հանգստանալ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Անսպասելի ջերմություն եւ հարմարավետություն կզգաք ոչ միայն տանը, այլեւ ձեր հոգում։ Կթվա, որ հեքիաթում եք, որտեղ ապրելու եք երկար ու երջանիկ։ Աստղերը հուշում են վայելել շաբաթվա ամեն օրը՝ չմոռանալով ձեր սիրելի էակին երախտագիտություն հայտնելու մասին։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ինչ-որ երկտող, նամակ, հաղորդագրություն գրել եւ սիրո խոստովանություն անել։ Ինչ էլ մտածի, գնահատեք, ընդունեք եւ շնորհակալ եղեք Նրան։ Չէ որ Նրան հաջողվեց ուրախություն պարգեւել ձեզ։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին շատ նրբանկատ եւ հասկացող կլինի։ Դուք անգամ կզարմանաք, երբ նկատեք, թե ինչ քնքշությամբ է Նա վերաբերում ձեզ ու ձեր հոգում կատարվող ամեն ինչին։ Իսկ ու՞ր էր նրա այս հոգատարությունը նախկինում։ Սակայն պետք չէ երկար մտածել այս հարցի շուրջ։ Վայելեք ձեր շաբաթը։
Կշեռքներ
Աստղերը խորհուրդ են տալիս հույսը դնել դեպքերի զարգացման վրա։ Եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա կամ փոխվի ձեր անձնական կյանքում, ուրեմն կլինի՝ որքան էլ փորձեք հասնել դրան, կամ վանել դա։ Փորձեք թուլանալ եւ տրվել կյանքի հոսքին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելին շատ տխուր ու միայնակ է լինելու, եւ միայն դուք ի վիճակի կլինեք աջակցել Նրան եւ օգնել դուրս գալ այդ իրավիճակից։ Ձեր սիրելի էակի հոգու սպեղանին հենց դուք եք. իհարկե, դուք շատ լավ գիտեք այս մասին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ապացուցված է՝ մարդ չի կարող սիրելի ինչ-որ մեկին, եթե առաջին հերթին ինքն իրեն չի սիրում։ Այս շաբաթը սա հասկանալու եւ եւս մեկ անգամ համոզվելու հիանալի հնարավորություն կտա ձեզ։ Հետեւեք սրան, եւ ձեր հարաբերությունները դրականորեն կփոխվեն։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մի փորձեք այս շաբաթ շարժվել իմաստուն մարդկանց կամ հոգեբանական գրքերում գրված խորհուրդներին հետեւելով։ Առաջին հերթին՝ այդպես ձանձրալի է, երկրորդ՝ ձեր վարքագիծն ու պահվածքը կեղծ եւ ոչ բնական կլինի, ինչն ակնհայտ կնկատվի։ Եվ երրորդ՝ մի՞թե այդքան իմաստուն են այդ խորհուրդները։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը փորձելու է ստել, խաբել կամ խորամանկել ձեզ։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է ամբողջ շաբաթվա ընթացքում Շերլոկ Հոլմս խաղաք եւ կասկածեք Նրա ամեն խոսքին։ Բայց աստղերը խորհուրդ են տալիս վճռական քայլեր չանել, իսկ կարեւոր որոշումները թողնել վաղվան։
ՁԿՆԵՐ
Հավանականությունը շատ մեծ է, որ կհանդիպեք մեկին, ում դեռ պատրաստ չեք հետ ընդունել։ Հետեւաբար, ավելի լավ է չխաղալ ճակատագրի հետ եւ մնալ տանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ