Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան հեռացել է ամուսնուց՝ Դմիտրի Իսխակովից։ Super-ին հաջողվել է պարզել, որ 33-ամյա երգչուհի Պոլինա Գագարինան եւ նրա ամուսինը՝ 42-ամյա լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը, վեց տարվա ամուսնությունից հետո որոշել են բաժանվել։ Արտիստների մտերիմ շրջապատի տեղեկությունների համաձայն՝ զույգն արդեն մի քանի ամիս միասին չի ապրում, սակայն ամուսնալուծության գործընթացը դեռ չի սկսել։
Սակայն անկախ հանգիստ ու առաջին հայացքից «աննկատ» բաժանությանը՝ Գագարինայի փաստաթղթերում եւ ընկերությունում արդեն իսկ կադրային փոփոխություններ են սկսվել։ Պոլինան իր գործունեությունը ծավալում է «Պոլինա Գագարինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով, որը 100 տոկոսով պատկանում է երգրչուհուն։ 2018թ.-ի ընթացքում ընկերության եկամուտը կազմել է գրեթե 150 մլն ռուբլի։
СПАРК-Интерфакс-ի տեղեկություններով՝ դրա հիմնադրման պահից գլխավոր տնօրեն է եղել երգչուհու ամուսինը, սակայն երեք շաբաթ առաջ Իսխակովը հեռացվել է աշխատանից։ Այժմ նրա պաշտոնը զբաղեցնում է ոմն Յուլյա Էքսը։
Պոլինա Գագարինան եւ Դմիտրի Իսխակովն ամենաքննարկվող զույգերից էին։ Նրանք սկսել են հանդիպել 2013թ.-ին, իսկ 2014թ.-ին ամուսնացել են։ 2017թ.-ին ծնվել է Պոլինայի ու Դմիտրիի դուստրը՝ Միան։ Ոչ ոք չէր կասկածում այս ընտանիքում անխոս ներդաշնակության վրա. Դմիտրին հաճախ էր կնոջն իր մուսան անվանում, ինչպես նաեւ նրան աջակցում բոլոր ճանապարհորդություններին, լիներ «Եվրատեսիլ»-ը, թե տաղանդների չինական շոուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ