ТНТ-Ի աստղ, «Comedy Woman» հեռուստանախագծի պրոդյուսեր Նատալյա Եփրիկլյանը կորոնավիրուսի հետեւանքով կարանտինն անցկացրել է Հայաստանում։ Այն մասին, թե ինչպես էր մնացել Ջերմուկում, Եփրիկյանը պատմել է նույնիսկ «Вечерний Ургант» հաղորդման եթերում։
Նատալյա Անդերեւնան արդեն իսկ լքել է Հայաստանը, սակայն հրաժեշտ տալով՝ Instagram-ում «Կարենովիրուս» զվարճալի անվամբ հոլովակ է հրապարակել՝ այն ուղեկցելով «Հայաստան էիր ուզում, ստացիր» հեշթեգով։

Տեսանյութն, իսկապես, հուզիչ է եւ ոչ միայն այն պատճառով, որ Եփրիկյանը շնորհակալական ու հիացմունքի խոսքեր չի խնայել, այլեւ այն պատճառով, որ յուրաքանչյուր բառ, հաստատապես, համընկնում է մեր զգացողությունների հետ…
View this post on Instagram
«Մեկ անգամ չեմ եղել, բայց զգացել եմ առաջին անգամ։ Առանց շտապելու եւ առանց հետադարձ տոմսի։ Եվ որքան էլ տարօրինակ է, ոչ թե ցանկությունն, այլ հանգամանքներն ինձ նվիրեցին «հարմարավետության բացարձակ տարածքը»։ Այսպես՝ Հայաստան պետությունը կարելի է լսել ու տեսնել միայն Երեւանում, իսկ մնացած ամբողջը Երկրի է, որի գեղեցկությունը կարելի է անվերջ նկարագրել։ Բայց ինչն ինձ թվաց ամենակարեւորը, եթե վերացարկվենք ազգությունից ու հավատից, այն անկեղծորեն հարազատ ու ընկերասեր Երկիր է։ Կարելի է առանց լեզուն իմանալու մնալ այստեղ՝ սպասելով լավագույն ժամանակին։ Եվ բլոր աստվածներին աղոթել հարմար ժամի եւ հատուկ հատկացված տեղերում… Վայրերն աշխատում են եւ ուղեկիցների ու ղեկավարների կարիք չունեն։ Դա յուրօրինակ է։ Դա անակրկնելի է նույնիսկ աթեիստների համար։

Եվ այս հրաշք երկրում քեզ ոչ ոք չի փնտրի, անհանգստացնի, բայց պակաս կարեւոր չէ՝ քեզ ոչ ոք չի կորցնի։ Ճգնաժամն այստեղ ոչ մի կերպ կապված չէ արտաքին աշխարհի հետ… Հակառակը։ Որքան թույլ է շրջապատող աշխարհն, այնքան ուժեղ է այդ փոքր, հրաշք երկրի ոգին։ Կարծես այստեղ յուրաքանչյուր մարդ ունեցել է միքտը, որ դժվար կարող է լինել բոլորի համար։ Եվ բոլորն այստեղ որոշել են հետաքրքիր ապրել։ Քեզ հետ կամ առանց քեզ… բայց քեզ հետ ավելի հաճելի է։ Թեկուզ ինչ-որ մեկն այդ ժամանակը ճգնաժամային է անվանել, բայց այն այստեղ, կարծես, ավելի հետաքրքիր է։ Եվ բոլորն, ում ես այստեղ հանդիպել եմ, ինձ համոզել են, որ ես շատ երջանիկ մարդ եմ»,- գրել է Եփրիկյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին