1. Վախ կոնֆիլկտներից
Սա հատուկ է այն զույգերին, որոնք կարծես թե իրենց գխավոր նպատակն են դարձնում «միայն թե չվիճենք» սկզբունքը։ Բոլոր անհամաձայնությունները, որոնք ծագում են ամուսինների միջեւ, շարունակում են լռության մատնվել։ Նման հարաբերություններում վստահությունը սկսում է անշեղորեն նվազել այն պատճառով, որ զուգընկերները չեն կիսվում իրենց ապրումներով։
Հարաբերությունները վերածվում են առօրյա կենցաղի, ամուսինները սկսում են իրենց միայնակ զգալ։ Շատ հաճախ այդ փուլում զույգերից մեկը կարող է արտամուսնական կապ ունենալ, ընդ որում՝ դա շատ վատ քողարկելով։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում անգիտակցաբար. զուգընկերն, ասես, ուզում է, որ իր դավաճանության մասին իմանան, եւ այդպես նա միգուցե կարող է սիրելի ուշադրությունը հրավիրել հարաբերություններում խնդիրների վրա։ Հաշտվելու շանսն այս դեպքում առաջանում է, երբ երկուսն էլ պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել առկա խնդիրների մասին անկեղծ խոսակցությունների բացակայության համար։
2. Վախ խոցելիությունից
Սա կոնֆլիկտներից ունեցած վախի հակառակ երեսն է։ Այստեղ, ընդհակառակը, ամուսինները շատ հաճախ են վիճում։ Որոշ ժամանակ անց վեճերը դառնում են շփման միջոց։ Սակայն դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Զույգը շատ է վախենում բացվել եւ ցույց տալ իր թույլ կողմերը։ Դրա փոխարեն իշխող է ուժն ու ճշմարտացիությունը ցուցադրելու ցանկությունը։ Նման հարաբերությունները սկսվում են նմանվել խաղի, որտեղ զգացմունքները տեղ չունեն։ Դա, իր հերթին, հանգեցնում է միայնության զգացողության, իսկ դա նշանակում է նաեւ դավաճանության։ Սովորաբար, նման դավաճանություններն արագ բացահայտվում են, քանի որ դավաճանող կողմը առանձնապես չի էլ փորձում թաքցնել։ Հաշտեցումը հնարավոր է այն դեպքում, երբ երկու կողմն էլ խոստովանում են իրենց մեղքը «ես ճիշտ եմ, իսկ դու ոչ» խաղի մեջ։
3. Լուրջ հարաբերություններ կառուցելու անկարողություն
Հենց որ զույգն անցնում է հարաբերությունների «կոնֆետա-ծաղկեփնջային փուլը», եւ զուգընկերները սկսում են ավելի լավ ճանաչել միմյանց, նրանց նախկին աշխարհը փլուզվում է։ Շատ հաճախ նրանք, մի լավ ուտելով միմյանց նյարդերը, բաժանվում են ու անմիջապես սկսում նոր սեր փնտրել։ Ստացվում է հավերժական փակ շրջան. նրանք դատապարտված են փնտրել այդ սերն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենք ի վիճակի չեն երկարատաեւ ու լուրջ հարաբերություններ կառուցել, եւ որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել, եթե ուզում են ամուր հարաբերություններ ունենալ։
4. Ինքնախաբեություն
Նման մարդիկ սիրահարված են իրենց մասին պատկերացումներին՝ որպես օրինակելի ընտանեկան մարդ եւ իդեալական ամուսին։ Բայց նրանք իրականում սիրում են իրենց սիրուհուն/սիրեկանին։ Արտամուսնական իրենց հարաբերություններին նրանք նույնիսկ չեն էլ նայում որպես դավաճանության։ Նրանք իրենց հիանալի, բարի, պատասխանատու են համարում, թեպետ, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ զգացմունքներ ունեն նրանք զուգընկերոջ նկատմամբ։ Նման դավաճանությունները շատ հաճախ չեն բացահայտվում։ Իսկ եթե անգամ բացահայտվում են, ապա առավել հաճախ այն պատճառով, որ սիրուհին սկսում է շփվել կնոջ հետ։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը