Բրիտանացի երգչուհի Դաֆին լեհական «365 օր» էրոտիկ դրամայի հեռարձակման պատճառով քննադատել է Netflix սթրիմինգային ծառայությանը։ Երգչուհին, որն առեւանգում ու բռնաբարություն է վերապրել, կարծում է, որ լեհական ժապավենը «ռոմանտիզացնում է սեքս-առեւտրի, առեւանգումների ու բռնաբարության դաժան իրականությունը»։
Ժապավենը, որի հիմքում գրող Բլանկա Լիպինսկիի էրոտիկ վեպն է, փետրվարյան պրեմիերայից հետո հայրենիքում իսկական հիթ է դարձել։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են լեհ 28-ամյա դերասանուհի Աննա Մարիա Սիկլուցկան եւ իտալացի 29-ամյա դերասանուհի Միշել Մորոնեն։ Ժապավենը հունիսի 7-ին հայտնվել է Netflix-ում եւ արագորեն հայտնվել է սթրիմինգային ծառայության թոփ 10 հայտնի նախագծների շարքում։
Դաֆիի կարծիքով՝ Netflix-ի կողմից անպատասխանատու է ցուցադրել նմանատիպ նախագծեր, որոնցում սեռական բռնություններն ու մարդկանց առուվաճառքը ներկայացվում են որպես «սեքսուալ» ֆիլմի մաս։
«Մինչ ես գրում եմ այս բառերը, աշխարհում մոտ 25 մլն մարդ սեքս-առեւտրի զոհ է դառնում, էլ չասած անհաշիվ չգրանցվածները։ Խնդրում եմ, մի վայրկյան մտածեք այդ թվի մասին, որը հավասար է գրեթե Անգլիայի բնակչության կեսին։ Ամեն տարի նրանց 80 տոկոսը կանայք ու աղջիկներ են, որոնց 50 տոկոսն անչափասներ են»,- գրում է Դաֆին։
Ամիսներ առաջ Դաֆին, որը 2013թ.-ին անսպասելիորեն անհետացել է, խոստովանել է, որ առեւանգման ու բռնաբարության է ենթարկվել։ Վերականգնվելու համար աստղին բավական երկար ժամանակ է անհրաժեշտ եղել։ Դաֆին պատմել է, որ պարզապես չէր կարողանում կոտրված սրտով բեմ վերադառնալ։
Երաժշտական աշխարհում բրիտանացի երգչուհուն անվանում էին «նոր Էմի Ուայնհաուս»։ Նրա առաջին սկավառակը՝ «Rockferry», որը թողարկվեց 2008թ.-ին, շարունակում է Բրիտանիայում առաջին բեսթսելլերը մնալ։ Երգչուհին «Գրեմմի» մրցանակի եւ «Brit Awards»-ի երեք արձանիկի դանփեկիր է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ