NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Պիտեր Ջեքսոնի՝ ««Մատանիների տիրակալը․ մատանու եղբայրություն» ժապավենի մասին (2001թ.)։ Եվ այսպես.
1.Ֆիլմը Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի «Մատանիների տիրակալը» վեպի էկրանավորումն է (The Lord of the Rings, 1954-1955):
2.New Line Cinema կինոընկերությունը պնդել է երկու րոպեանոց նախաբան, սակայն արդյունքում մուտքը ձգվել է 7,5 րոպե: Ի սկզբանե նախաբանի տեքստը պետք է կարդար Էլայջա Վուդը (Ֆրոդո): Սակայն ավելի ուշ ստեղծողները նպատակահարմար են համարել, որ պատմությունը պետք է ներկայացնի ավելի տարիքով կերպար։ Որոշվել է, որ այն կկարդա Քեյթ Բլանշետը, որը խաղացել է Գալադրիելի դերը։

3.Ստյուարտ Տաունսենդը սկսել է նկարահանվել Արագորնի դերում, սակայն 4 օր անց հեռացվել է աշխատանքից, քանի որ Փիթեր Ջեքսոնը որոշել է, որ այդ դերի համար անհրաժեշտ է տարիքով ավելի մեծ դերասան: Այսպիսով, դերը բաժին է հասել Վիգգո Մորտենսենին:
4.Հովարդ Շորը ֆիլմի երաժշտության վրա աշխատել է մոտ երկու տարի։ Նա ոգեշնչվել է Ռիխարդ Վագների ստեղծագործություններից։
5․Եղբայրության ինը անդամներից 5-ը դաջվածք են արել էլֆիական «9» խորհրդանիշի տեսքով: Ջոն Ռիս-Դեւիսը (Հիմլի) հրաժարվել է դաջվածք անել: Փիթեր Ջեքսոնը նույնպես դաջվածք է արել իրեն, բայց էլֆիական «10» խորհրդանիշի տեսքով։

6.Ամբողջ եռերգության նկարահանումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայի տարածքում։ Երկրի համար նախագիծն այնքան կարեւոր է եղել, որ Նոր Զելանդիայի կառավարությունը նույնիսկ ստեղծել է «Մատանիների տիրակալը» հատուկ նախարարություն։ Ֆիլմերի նկարահանումները շատ աշխատատեղեր են ստեղծել. միայն նկարահանող խումբն ունեցել է մոտ 3000 մարդ եւ Նոր Զելանդիայի տնտեսությանը բերել մոտ 200 մլն դոլար։ Իսկ ֆիլմի պրեմիերայի օրը՝ երկրի մայրաքաղաք Վելինգթոնը, վերանվանվել է Միջերկրական։
7.Օռլանդո Բլումը դերասանական դպրոցն ավարտելուց երկու օր անց հաստատվել է Լեգոլասի դերի համար։ Սկզբում Բլումն Ֆարամիրի դերի համար փորձեր է անցել։
8.Քրիստոֆեր Լին (Սարուման) ամեն տարի վերընթերցում էր եռերգությունը իր առաջին հրապարակման պահից, եւ նա նկարահանող խմբի միակ մարդն է, ով անձամբ ծանոթ էր Տոլկինի հետ:

9.Սառցե արյունը Նազգուլովի (Dark riders) ճիչն է, որը պատկանում է Ֆրենսիս Ուոլշին (Պիտեր Ջեքսոնի կինը)։
10.Գենդալֆի դերի համար հրավիրել են դերասան Շոն Քոներին։ Նրան առաջարկել են 10 մլն դոլարի հոնորար եւ բոլոր մասերի դրամարկղային մուտքերի 15 տոկոսը։ Հապճեպ ծանոթանալով սկզբնաղբյուրում ունեցած դերին՝ չհասկանալով, թե որն է կինոյի իմաստը, նա հրաժարվել է։ Դրանով իսկ բաց թողնելով ավելի քան 300 մլն դոլար։
11.Բացի 178 րոպեի թատերական տարբերակից, կա նաեւ ռեժիսորական տարբերակ` 228 րոպե տեւողությամբ:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ