Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Exclusive. «Առաջին անգամն էր, որ ամբողջովին մենակ էի պատրաստում տոլմա». Լուիզա Շարամատյան՝ «Ամերիկայի վատագույն խոհարարները» շոուի հայ մասնակիցը (ֆոտո)

15:31, 22 հուլիսի

Ամերիկահայ հեռուստադեմք Լուիզա Շարամատյանն այս շրջանում մասնակցում է ամերիկյան ամենառեյթինգային ալիքներից մեկի՝ Food Network-ի հանրահայտ՝ «Ամերիկայի վատագույն խոհարարները»/The Worst Cooks in America շոուին: Հեռուստաշուի նպատակն է օգնել մասնակիցներին կատարալեգործելու իրենց խոհարարական հմտությունները, իսկ վերջում կհաղթի նա, ով կկարողանա փուլ առ փուլ կիրառել հայտնի մարզիչների՝ Էն Բերելի եւ Ալեքս Գուարնասկելիի ցուցումները՝ վատագույն խոհարարից վերածվելով լավագույնի: Լուիզան մրցում է շեֆ-խոհարար Ալեքս Գուարնասկելիի խմբում: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում նա խոստովանել է, որ իր համար ամենապատասխանատու փորձությունը հայկական տոլմա պատրաստելն էր: ԱՄՆ-ում ծնված եւ մեծացած հայուհին նաեւ խոսել է իր հայկական դաստիարակության եւ հայկական խոհանոցի ու մշակույթի հանդեպ սիրո մասին:

Լուիզա, ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Ամերիկայի վատագույն խոհարարները»/The Worst Cooks in America նախագծին: Իսկապես ցանկանո՞ւմ ես բարելավել խոհարարական հմտություններդ, թե՞ պարզապես ուզում էիր դառնալ այդ հայտնի շոուի մի մասնիկը:

Անցած տարի մասնակցել եմ նույն հեռուստաաալիքով հեռարձակվող Worst Bakers in America/«Ամերիկայի վատագույն հրուշակագործները» շոուին, այնպես որ՝ նախագծի աշխատակիցները շատ լավ ծանոթ էին իմ խոհարարական «հմտություններին» (ծիծաղում է): Երբ ինձ հաջողվեց դառնալ «Ամերիկայի վատագույն խոհարարները» շոուի մասնակից, շատ ուրախացա: Ինձ համար սա եւս մեկ հնարավորություն է իմ խոհարարական հմտությունները զարգացնելու, ինչպես նաեւ՝ մայրիկիս հպարտություն պարգեւելու համար: Ուզում էի, որ վերադարձս ուժեղ լիներ ու ապացուցեի, որ կարող եմ հաջողության հասնել խոհանոցում: Շատ շնորհակալ եմ Food Network-ին` այս հնարավորության համար: Նրանք, իսկապես, ողջունեցին իմ սերը դեպի հայկական ուտեստներն ու մշակույթը: Սա, կարծում եմ, լավ վերադարձ էր Worst Bakers in America շոուից հետո եւ լավ հնարավորություն ինձ համար:

Որքա՞ն ժամանակ էիր անցկացնում խոհանոցում, մինչ այս շոուին մասնակցելը, ու հետաքրքիր է՝ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է:

Մինչ այդ օգնում էի մայրիկիս խոհանոցում, բայց ոչ ամբողջությամբ՝ հիմնականում ինձ համար էի ուտելու բան պատրաստում: Կարծում եմ՝ մայրս արդեն սովոր է, որ ամեն ինչ ինքը պետք է ինձ համար պատրաստի: Դե, իհարկե, սա շատ հատուկ է հայ ընտանիքներին (ծիծաղում է): Հիմա շատ բան է փոխվել, այս շոուն ինձ համար նոր դռներ է բացել: Հիմա շաբաթը առնվազն մեկ անգամ պատրաստում եմ, ավելի ինքնավստահ եմ դարձել խոհանոցում, ավելի պատասխանատու եմ դարձել՝ ուտեստի ստեղծումից սկսած, մինչեւ պատրաստ լինելու փուլը: Այս պահին պարապում եմ, որ սոխն, օրինակ, ավելի արհեստավարժ կտրատեմ, ուզում եմ, որ շեֆ-խոհարար Ալեքս Գուարնասկելին հպարտանա ինձանով: Նա ինձ շատ է ոգեշնչում:

Ինչպես նշեցիր՝ մասնակցել ես նաեւ Worst Bakers in America շոուին: Ի՞նչ փորձ ես ձեռք բերել դրա արդունքում:

Այո, անցած տարի էր, պատիվ ունեցա մասնակցելու մրցույթի երկրորդ եթերաշրջանին: Եվ հաճելի էր, եւ պատվաբեր աշխատել աշխարհին հայտնի հրուշակագործներ Լոռեյն Պասկալի եւ Ջեյսոն Սմիթի հետ: Առաջընթացս ակնհայտ էր: Թխելը դժվար գրծընթաց է, եւ այն սխալվելու տեղ քեզ չի թողնում: Եթե արագության պատճառով մի քայլ բաց թողնես, վերջ… ամեն ինչ պետք է սկսես նորից: Ես շատ շուտ դուրս մնացի նախագծից, որովհետեւ սոդան շփոթել էի փխրեցուցիչի հետ, եւ իմ խմորեղենը փչացել էր: Ճիշտն ասած՝ կերակրատեսակներ պատրաստել ավելի շատ եմ սիրում, քան թխել: Ճիշտ չափաբաժին ընտրելն ինձ նման մեկի համար, ով, առհասարակ, թխել չգիտի, շատ դժվար է: Բայց չեմ ուզում ասել, թե միանշանակ ուզում եմ թողնել թխվածքներ պատրաստելը, երբեմն փորձարկումներ եմ անում յութուբյան տեսանյութերի օգնությամբ, նաեւ մի շարք խոհարարական գրքեր եմ ձեռք բերել, դրանցից երկուսն իմ մարզչի՝ Ալեքս Գուարնասկելիի գրքերն են: Ի դեպ, հոկտեմբերին նա նոր գիրք է հրատարակելու, որը կոչվում է «Պատրաստիր ինձ հետ. 150 բաղադրատոմս տանը պատրաստելու համար»:

Վերադառնալով «Ամերիկայի վատագույն խոհարարները» շոուին՝ կուզեի վերհիշեինք առաջին մրցութային օրը, երբ դու պատրաստեցիր տոլմա: Առաջին անգա՞մ էիր այն պատրաստում:

Տանը, սովորաբար, նկարահանում եմ, թե ինչպես է մայրիկս փաթաթում թփերը: Իմ հետեւորդները սիրում են դիտել, թե ինչպես է մայրիկս պատրաստում խոհանոցում, ես էլ սիրում եմ տեսագրել նրան այդ պահերին: Այո, առաջին անգամն էր, որ ամբողջովին մենակ էի պատրաստում տոլմա, եւ ոչ ոք ինձ չէր օգնում կողքից: Շատ էի հուզվում…Ուտելիքը մեծ դեր է խաղում հայկական մշակույթի մեջ, ուզում էի հայկական տոլման լավագույն ձեւով ներկայացնել: Այն, թե ինչպես այն ներկայացրի, ինձ դուր եկավ, բայց միայն արտաքուստ, ոչ, թե համային հատկությամբ, քանի որ ժամանակը շատ սեղմ էր ու այն չհասցրեց լավ եփվել: Պետք է խոստովանեմ, որ շոուից հետո տոլմա պատրաստելու իմ հմտությունները կատարելագործվել են: Ինձ դուր է գալիս պատրաստման ամբողջ ընթացքը: Հիմա, առհասարակ, ավելի հանգիստ եմ դարձել խոհանոցում:

Ունե՞ս էլի սիրելի հայկական ուտեստներ, բացի տոլմայից, որոնք կցանկանայիր ներկայացնել ամերիկացի հեռուտադիտողին:

Այո, շատ կան սիրելի ուտեստներ, որոնք կցանկանայի ներկայացնել օտարազգի լսարանին: Կցանկանայի պատրաստել հայկական ավանդական խորոված, քաբաբ: Կարծում եմ՝ հեռուստադիտողին էլ հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչպես ենք մենք մարինացնում միսը, մինչեւ խորովելը: Բացի այդ՝ հայկական խորովածն իրենից այնքան տարատեսակներ է ներկայացնում՝ մսերի տարբեր տեսակներից: Պատմության ընթացքում հայկական խոհանոցում հայտնվել են նաեւ այլ ազգերի կերակուրներ, որոնք ես եւ ընտանիքս եւս շատ ենք սիրում՝ լահմաջո, հումուս, թաբուլե եւ այլն:

Ո՞րն է, ըստ քեզ, ամենակարեւոր հմտությունը, որը սովորել ես շոուի ընթացքում:

Դժվար է թվարկելը, որովհետեւ շատ բաներ եմ սովորել: Շեֆ-խոհարար Ալեքսը միշտ ասում է՝ «Միշտ մաքրեք ձեր հետեւից»: Սկզբում դրան հետեւելը շատ դժվար էր: Հետո հասկացա՝ որքան կարեւոր է աշխատել մաքուր եւ կոկիկ: Նա նաեւ խորհուրդ է տվել, որ երկար չմտածենք պատրատելուց առաջ, պարզապես պատրաստենք սիրով: Երբեք  չպետք է թերագնահատել աղի դերը: Նաեւ սովորել եմ սպասքի կարեւորությունը, այսինքն՝ յուրաքանչյուր ուտեստի համար համապատասխան սպասք պետք է օգտագործել:

Ինչպիսի՞ն են, քո կարծիքով, հաղթելուդ շանսերը:

Անկեղծ ասած՝ ամեն անգամ, երբ դուրս չեմ մնում նախագծից, զարմանում եմ: Մտքովս անգամ չէր անցնի, որ կարող եմ այդքան շատ կենտրոնանալ պատրաստելու վրա: Սպասենք եւ կտեսնենք…

Լուիզա, ի՞նչ ես կարծում՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլդ: Միգուցե՝ ամենահայտնի Master Chef/ «Լավագույն խոհարարը» շոուն:

Օհ, իսկապես, պատիվ կլիներ, եթե հայտնվեի այդ շոուում: Դեռ աշխատում եմ իմ հմտությունները զարգացնելու շուրջ. հետաքրքիր է տեսնել, թե ինչ է ինձ համար նախապատրաստել ապագան:

Կցանկանայի խոսեինք նաեւ հայկական արմատներիդ մասին...

Ես ծնվել եմ Ամերիկայում՝ Լոս Անջելեսում: Ապրում եմ Գլենդելում, որտեղ հայկական մեծ համայնք կա, մեծացել եմ՝ պահպանելով հայկական արժեքները: Ծնողներս ամեն ինչ արել են, որ այստեղ կարողանան հնարավորինս պահպանել հայկական մշակույթը: Նրանք նաեւ ամեն ինչ արել են, որպեսզի ես գրեմ ու կարդամ հայերեն: Նրանք մանկական խնամքի կենտրոն ունեն, որը կոչվում է «Հայաստան», եւ մինչ օրս ես շրջապատված եմ հայկական մշակույթով: Ծնողներս նաեւ ղեկավարում էին հայկական շաբաթօրյա դպրոց, որտեղ ինքս հաճախել եմ: Սիրում եմ հայկական գրականությունն ու ֆիլմերը: Տատիկիս հետ հաճախ ենք կարդում Պարույր Սեւակ, Սիլվա Կապուտիկյան, Վիլյամ Սարոյան. Հովհաննես Շիրազ… Ինձ համար շատ կարեւոր է հայերեն գրելն ու կարդալը, մենք շատ տաղանդավոր ու հնարամիտ ազգ ենք:

Իսկ Հայաաստանում հաճա՞խ ես լինում:

Ցավոք սրտի՝ ոչ: Վերջին անգամ 2005-ին եմ եղել Հայաստանում, բայց պլանավորում եմ շատ շուտով այցելել…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լուիզա Շարամատյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել