Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի արտահայտություններն աբորտի, ամուսնալուծության եւ շատ այլ բաների մասին: Քիմը եւս մեկ անգամ հիշեցրել է ամուսնու բիպոլյար խանգարման մասին եւ հասարակությանը խնդրել ներողամիտ լինել նրա հանդեպ:
«Ձեզնից շատերը գիտեն, որ Քանյեն բիպոլյար խանգարում ունի։ Յուրաքանչյուր ոք, ով ունի այս հիվանդությունը, գիտե, որ դա աներեւակայելի բարդ է եւ ցավոտ է ընդունելը: Ես երբեք հրապարակայնորեն չեմ խոսել այն մասին, թե ինչպես է դա ազդել մեզ վրա, քանի որ ես պաշտպանում եմ իմ երեխաներին եւ Քանյեի անձնական կյանքի իրավունքը: Բայց այսօր ես զգում եմ, որ դա պետք է մեկնաբանեմ», — գրել է Քիմն իր Instagram-ի Stories բաժնում։
Քիմի խոսքով՝ նրանք, ովքեր գոնե ինչ-որ բան գիտեն այդ մասին, «գիտեն, որ ընտանիքն անզոր է, եթե մարդն անչափահաս չէ»: Նա նշել է, որ Քանյեն քննադատության թիրախ է հանդիսանում, քանի որ նա հասարակ մարդ չէ, այլ հրապարակային գործիչ, եւ նրա գործողություններն ու խոսքերը կարող են բուռն էմոցիաներ առաջացնել:
«Նա փայլուն, բայց բարդ մարդ է, որը գտնվում է նկարչի եւ սեւամորթ տղամարդու ճնշման գագաթին, ով վերապրել է իր մոր կորուստը եւ պետք է գործ ունենա ճնշման եւ մեկուսացման հետ, որոնք իր բիպոլյար խանգարման հետ ընդգծվում են: Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում նրա գործողությունների հետ», — գրել է Քիմն ու խնդրել բոլորին ըմբռնումով մոտենալ այդ իրավիճակին։
Այն բանից հետո, երբ ռեփերը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին, երաժիշտը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել. սկզբում նա խոստովանել է, որ «քիչ էր մնացել սպաներ իր դստերը»՝ խնդրելով Քիմին աբորտ անել, իսկ այսօր խոստովանել է, որ արդեն երկու տարի է՝ ցանկանում է բաժանվել կնոջից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»