Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Գիտեի՞ք արդյոք․ «Մատանիների տիրակալը․ երկու ամրոց»․ 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22, 26 հուլիսի

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Պիտեր Ջեքսոնի՝ «Մատանիների տիրակալը․ երկու ամրոց» ժապավենի մասին (2002թ.)։ Եվ այսպես.

1.Ավելի քան 100 մակետ եւ ավելի քան 1000 էսքիզ է արվել, նախքան հաստատել է Գոլումի վերջնական տեսքը։

2.Անիմացիոն տիկնիկի բարձրությունը 14 ֆուտ է (մոտ 426 սանտիմետր)։ Ալեհեր ծերունու կերպարը հնչունավորել է Ջոն Ռիս-Դեւիսը։

3.Փիթեր Ջեքսոնը եւ Բարրի Մ. Օսբորնը բոլոր ուժերով փորձել են Էնդի Սերկիսին (Գոլում) հասցնել «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգին: Սակայն ակադեմիայի կանոնների համաձայն՝ դերասանը կարող է առաջադրվել միայն այն դեպքում, երբ նա հայտնվում է էկրանին։

4.Մեկ շաբաթվա ընթացքում ֆիլմը հյուսիսամերիկյան վարձույթում վաստակել է 100 միլիոն դոլար, 12 օրվա ընթացքում՝ 200 մլն, 34 օրվա ընթացքում՝ 300 մլն։

5.Դեյվիդ Ուենեմը ստացել է Ֆարամիրի դերը, մասամբ այն պատճառով, որ նա արտաքուստ նման է Շոն Բինին, որը խաղացել է նրա էկրանային եղբորը՝ Բորոմիրին։

6.Սովորաբար ֆիլմի նկարահանումների համար ձիերը վարձով են տրվում, սակայն ֆիլմի ստեղծողները ձիեր են գնել ֆիլմի գլխավոր հերոսների համար, որպեսզի դրանք հասցնեն վարժվել նկարահանող խմբին:

7.Հելմովի կիրճի ճակատամարտում մեծ թվով ճիչերը ձայնագրվել են մարզադաշտում, որտեղ գտնվել է 25,000 մարդ, որոնք բղավել են Փիթեր Ջեքսոնի ցուցումներով:

8.Մերիի եւ Պիպինի դերակատարներ Բիլի Բոյդն ու Դոմինիկ Մոնահեն ծառի վրա այնքան երկար ժամանակ են անցկացրել, որ նկարահանումների միջեւ ընդմիջումներին նրանք կինոսցենարները գրել են ծառի վրա նստած։

9.Էնդի Սերքիսն ասել է, որ Գոլումի ձայն ստեղծելիս փորձել է վերստեղծել մորթին փոխող կատվի ձայնը։

10.Նկարահանումների ընթացքում Վիգգո Մորտենսենին սպառնացել է կոտրել ատամը, ոտքի երկու մատները, երբ հարվածել է խարույկի շուրջ մետաղական սաղավարտին (հենց այս դուբլն է մտել է ֆիլմի վերջնական մոնտաժ)․․․ Ջրի տակ երկար ժամանակ մնալով քիչ է մնացել նաեւ, որ նա խեղդվեր, սակայն նրան հաջողվել է դուրս գալ։

11.Բացի 179 րոպեի թատերական տարբերակից, կա նաեւ ռեժիսորական տարբերակը՝ 229 րոպե տեւողությամբ:

 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search