Վերադաս դատարանը վերանայել է ստորադաս դատարանի որոշումը ամերիկացի դերասանուհի Էշլի Ջադի՝ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ հայցը մերժելու մասին։ Դրանում նշվում էր, որ դերասանուհին «Մատանիների տիրակալը» եռերգությունում դեր չի ստացել, քանի որ հրաժարվել է բավարարել պրոդյուսերի սեռական ցանկությունները, հայտնում է Variety-ն։
Դատարանը երեք դատավորի կազմով եկել է եզրակացության, որ Հոլիվուդում իր կարգավիճակի եւ պրոդյուսերի ու դերասանների միջեւ հարաբերություններում իշխանության սկզբունքային անահավասարակշռության պատճառով Վայնշետյնն, իսկապես, չարաշահել է իշխանությունը, երբ 1990-ականներին Ջադին հրավիրել է հյուրանոցի իր համար, ուր նրանից պահանջել է իր հետ լոգանք ընդունել ու մերսել իրեն։

Այժմ հայցը կվերադարձվի ստորադաս դատարան եւ կքննվի բոլոր կետերով՝ սեռական ոտնձգության, համբավի արատավորման եւ Ջադի կարիերայի վրա բացասական ազդեցության վերաբերյալ։ Դերասանուհին պնդում է, որ Վայնշտեյնին մերժելուց հետո ինքը նրա ջանքերով հայտնվել է Հոլիվուդի սեւ ցուցակում։
2017թ.-ին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի պատմության շնորհիվ հայտնի է դարձել, որ Հարվի Վայնշտեյնի Miramax ստուդիան նրան ստիպել է «Մատանիների տիրակալը» եռերգության դերասանական կազմում չներառել Էշլի Ջադին եւ Միրա Սորվինոյին՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով դերասանուհիների «մղջավանջային բնավորությունը»։ Ընդ որում, Ջեքսոնը Ջադին հրավիրել էր դերերից մեկի համար, սակայն նրա հետ կապը կտրուկ ընդհատել են։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին