Մեծն կուտուրյե Էլի Սաաբի աշակերտը՝ Գրիգոր Ջաբոտյանը, որն աշխարհի ամենահաջողակ, երիտասարդ ու էլիտար դիզայներներից մեկն է, ցույց է տվել հզոր պայթյունի հետեւանքները, որը գրեթե կիսով ավերել է Բեյրութը՝ քաղաք, ուր ապրում ու աշխատում է դիզայները։

Հրապարակված կադրերում երեւում են ապակիների բեկորդները, ոչնչացված հագուստն ու տեխնիկան։ Գրիգորն օգնության խնդրանքով դիմել է ամբողջ աշխարհին.
«Վնասի մասշտաբները սարսափելիորեն կործանարար են այն դեպքում, երբ Լիբանանի բնակիչներն աննախադեպ ֆինանսական ճգնաժամ են ապրում, որն առաջացել է COVID-19-ի հետեւանքով։ Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, քանի որ, կառավությունը, ցավոք, անզոր է»։


Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։ Նահանգապետի տվյալներով՝ վնասված է քաղաքի շենքերի կեսը, հիվանդանոցները գերբեռնված են տուժածների քանակի պատճառով։ Ըստ վերջին տվյալների՝ մահացել է 135 մարդ, տուժել՝ ավելի քան 4 հազարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի