Հայտնի երգչուհի Մերայա Քերիի քույրը մորը մեղադրել է այն հարցում, որ մանուկ հասակում նա ստիպել է իրեն մասնակցել սատանայական օրգիաներին, սեռական կապի մեջ մտնել անծանոթների հետ եւ հետեւել երեխաների հետ մեծահասակների սեռական հարաբերություններին: ՄԻԱՎ-ով վարակված եւ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ խոսքով՝ դա խիստ փչացրել է նրա հոգեկանը։ Երգչուհու ավագ քույրը՝ Էլիսոնը, դատի է տվել իրենց մորը՝ Պատրիսիային, մանկության տարիներին սեռական բռնության համար, գրում է The Sun-ը։
Բացի այդ, 57-ամյա Էլիսոնը մորից դրամական փոխհատուցում է պահանջում, քանի որ նա իբր թույլատրել եւ խրախուսել է երեխաների նկատմամբ բռնի գործողությունները՝ մեծ թվով անծանոթ տղամարդկանց նկատմամբ:
Դատական փաստաթղթերի համաձայն, Էլիսոնը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից, անհանգստությունից եւ խորը դեպրեսիայից․․․ Փորձելով ճնշել հիշողությունները, նա սկսել է թմրանյութ օգտագործել։
Ընդ որում, ոչ Պատրիսիան, ոչ էլ նրա հայտնի դուստրը հայցը մինչ օրս չեն մեկնաբանել։
Չորս տարի առաջ Էլիսոնը սրտաճմլիկ տեսագրություն էր ձայնագրել իր քրոջ եւ եղբոր մոտ, որտեղ խնդրում էր վերջ դնել նրանց միջի պառակտմանը եւ օգնել փրկել իր կյանքը։ «Մերայա, ես քեզ սիրում եմ եւ քո օգնության կարիքն ունեմ։ Խնդրում եմ, ինձ մի թող», - ասել է նա։
Fox News-ի տեղեկություններով՝ 2015թ-ին կնոջ վրա հարձակվել են սեփական տանը, ինչի հետեւանքով նա լուրջ վնասվածք է ստացել։ Տուժածը եղել է հիվանդանոցում, եւ նրան անհրաժեշտ էին ուղեղի եւ ողնաշարի վիրահատություններ։ Աղջիկների հարազատ եղբայր Մորգան Քերին այդ ժամանակ մեղադրել էր իր աստղային քրոջը, որ նա չի ցանկանում օգնել բարեկամուհուն վճարել բուժման համար։
«Հավանաբար, նա շան կերի վրա ավելի շատ է ծախսում, քան արժեր քրոջ բուժման համար վճարել», — հայտարարել է նա:
Երգչուհու ներկայացուցիչներն իրենց հերթին պատասխանել են, որ Մերայան հարյուր հազար դոլար է ծախսում Էլիսոնի եւ նրա երեխաների համար, ինչպես նաեւ մշտապես աջակցում է նրան:
ԶԼՄ-ներում բազմիցս քննարկվել է Մերայայի բարդ բնավորությունը։ Այսպես, 2001թ․-ին նա նյարդային պոռթկում է ունեցել հյուրանոցային համարում, նրան հոսպիտալացրել են կոտրված բաժակներից եւ ափսեներից առաջացած վնասվածքներով։ Իսկ 2017թ․-ին նախկին թիկնապահ Մայքլ Անելլոն երգչուհուն մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ։ Ըստ TMZ-ի հաղորդմամբ, նա միտումնավոր սեռական հարաբերություն է ունեցել այնպես, որպեսզի նա տեսնի այդ ամենը: Բացի այդ, մի օր նա խնդրել է թիկնապահին բարձրանալ իր սենյակ, որպեսզի օգնի տեղափոխել ճամպրուկները եւ նրան հանդիպել է թափանցիկ հանդերձանքով։ Անելլոն նաեւ պնդում է, որ երգչուհին չի վճարել իր գործակալության ծառայությունների համար, ինչպես նաեւ մշտապես վիրավորել է անվտանգության աշխատակիցներին:
Աղբյուրը՝ Gazeta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի