Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Exclusive. «Նա երկուսիս էլ նման է». Սոնա Հովհաննիսյանը՝ իր եւ Միշոյի որդու, իրենց կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության ու Լարի Քինգի հետ ռիսկային հարցազրույցի մասին

12:05, 10 օգոստոսի

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի եւ ռեփեր Միշոյի ընտանիքում տարեսկզբին գրանցվեց սպասված համալրում՝ ծնվեց նրանց որդին: Հաղորդավարուհին նշում է՝ մայրությունն օրհնված բերկրանք է իր կյանքում, բայց նաեւ չի դադարում աշխատել իր նախագծի շուրջ: Սոնան վերջերս ներկայացրել է իր «ՀայԲրենդ»/HyeBrand հաղորդաշարի նոր թողարկումը՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի մասնակցությամբ: NEWS.am STYLE-ի հետ անկեղծ հարցազրույցում հաղորդավարուհին առաջին անգամ խոսել է մայրության ու որդու մասին: Սոնայի հետ նաեւ զրուցել ենք իր եւ Միշոյի կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության եւ նոր նախագծերի շուրջ:

Սոնա, տարին քեզ համար սկսվեց մեծ փոփոխությամբ, կարելի է ասել՝ օրհնանքով՝ լույս աշխարհ եկավ ձեր որդին: Ի՞նչ փոփոխւթյուններ նա իր հետ բերեց քո կյանք:

Հետաքրքիր է… ամբողջ կյանքիս ընթացքում մտածել եմ, որ միայն մեկ երեխա եմ ցանկանում ունենալ, բայց այն վայրկյանին, երբ նա ծնվեց, ինքս ինձ մտածեցի՝ «Երանի՜ այս հրաշքը կարողանայի վերապրել»: Իսկապես, ճիշտ են ասում՝ այսպիսի ուրիշ զգացմունք չկա: Նրա ժպիտն առաջին բանն է, որը հիմա ամեն առավոտ սպասում ենք տեսնել: Եւս մի զարմանալի բան կա՝ դու դառնում ես ավելի արդյունավետ ու արագ, քանի որ գիտակցում ես, որ մինչ երեխան քնած է, շատ քիչ ժամանակ ունես, որպեսզի շատ բաներ կարողանաս հասցնել:

Արդեն ակնհա՞յտ է, թե ում է նա նման՝ քե՞զ, թե՞ Միշոյին:

Մեր ընկերներից ոմանք ասում են, որ նա երկուսիս էլ հավասարապես նման է, բայց շատերը Միշոյին են նմանեցնում:

Սոնա, հղիությունից հետո ավելորդ քաշի խնդիր ունեցե՞լ ես:

Հղիությանս ընթացքում շատ զգույշ եմ եղել, որպեսզի ավելորդ քաշ ձեռք չբերեմ, այնպես որ՝ շատ կիլոգրամներ կորցնելու խնդիր չեմ ունեցել, բայց վերջին 2 կգ-ից ազատվելը ամենադժվարն է եղել, հատկապես, երբ մարզասրահները փակ էին կարանտինի շրջանում:

Կարանտինի ընթացքում եւ, հատկապես, խիստ արտակարգ դրության շրջանում, բոլորն ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը՝ երեխաների, սիրելիների կողքին: Այդ շրջանում ինչ-որ նոր բացահայտումներ արե՞լ եք դու եւ Միշոն ձեր մեջ՝ եւ որպես զույգ, եւ արդեն նաեւ՝ որպես ծնողներ:

Մեզ համար անսովոր բան չէ միասին շատ ժամանակ անցկացնելը, այնպես որ հավանաբար՝ ոչ: Մենք երկուսս էլ բնույթով արկածախնդիր ենք, եւ մեզ համար անսովոր էին ճամփորդության կամ այլ գործողությունների սահմանափակումները, բայց մենք կարողանում ենք ցանկացած իրավիճակում գտնել հետաքրքիր զբաղմունք. մեր տունը, ժամանակ առ ժամանակ, վերածում էինք ակումբի, կինոթատրնի, մարզասրահի, եւ այն ամենի, ինչը թելադրում էր այդ պահին մեր տրամադրությունը: Նաեւ ավտոմեքենայով ենք հաճախ ճամփորդում:

Ինչպե՞ս ես ժամանակն անցկացնում փոքրիկի հետ: Հե՞շտ է նրան խնամելը, ո՞վ է քեզ այդ հարցում օգնում:

Միշոն եւ ես միասին ենք զբաղվում նրա խնամքով, եւ երբեմն միմյանց փոխարինում ենք, որպեսզի երկուսս էլ կարողանանք զբաղվել մեր նախագծերով: Իհարկե, մեզ օգնում են նաեւ մեր ընտանիքի անդամները, ինչն անգնահատելի աջակցություն է, որովհետեւ այդպես մենք կարողանում ենք իրագործել նաեւ մեր ժամադրությունները:

Իսկ ի՞նչ փուլում է աշխատանքդ:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս շրջանում շատ չեմ աշխատել, բայց հույս ունեմ՝ շուտով կվերադառնանք աշխատանքի:

Քո հաղորդաշարը՝ HyeBand-ը, շարունակություն ունենալո՞ւ է:

Այո, վերջերս թողարկեցինք Սերժ Թանկյանի մասնակցությամբ հաղորդումը: Նախագծի հիմքում ընկած են հարցազրույցներ կարեւոր ու հայտնի մարդկանց հետ, որոնք Հայաստանի անունը բարձրացնում են միջազգային հարթակներում, եւ մեծ ազդեցություն ունեն երկրի բրենդի ձեւավորման հարցում: Նրանցից կարելի է սովորել, թե ինչպես բարձրաձայնել Հայաստանի հաղորդագրությունն աշխարհին, ինչպես զարգացնել տուրիզմը, նպաստել ներդրումներին եւ այդպես շարունակ: Այդպիսով, Սերժը իդեալական հյուր էր հաղորդման համար, եթե հաշվի առնենք, որ նա ու System of a Down-ն, առհասարակ, աշխարհում շատ մարդկանց սովորեցրել են Հայաստանի եւ նրա կարեւոր հարցերի մասին: Մենք կնկարահանենք HyeBrand-ն այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք հյուրեր, որոնց ինֆորմացիան ու գիտելիքը արժեքավոր կլինեն ներկայացնելու համար:

Սոնա, ինչպես ինքդ էիր նշել ինստագրամյան հրապարակմանդ մեջ, 14 տարեկանում, նույնիսկ, չէիր կարող պատկերացնել, որ մի օր հարցազրույց կունենաս Սերժ Թանկյանի հետ: Իսկ հիմա դուք նաեւ լավ ընկերներ եք: Կհիշե՞ս ինչպես եք ծանոթացել:

Հայրս Սերժ Թանկյանին հանդիպել է Լոս Անջելեսում կայացած Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Ես 14 տարեկան էի, երբ նա ինձ ծանոթացրեց նրա հետ, քանի որ ես Սերժի մեծ երկրպագուն էի: Բայց մենք ընկերացել ենք մի քանի տարի առաջ, երբ Սերժի եւ նրա կնոջ՝ Անժելայի հետ հանդիպեցինք Հայաստանում: Անժելայի մայրը՝ Լենան, մեր ընտանիքի մտերիմ ընկերն է, եւ նա գիտեր, որ հայրս Հայաստանում իր եղբորը պատկանող «Ոսկեվազ» գինու գործարանում ստեղծել է մի հեքիաթային ճարտարապետական համալիր: Այդ ժամանակ նա ինձ զանգահարեց եւ ասաց, որ Սերժն ու Անժելան ցանկանում են տեսնել այն, ինչի արդյունքում մենք հրաշալի օր անցկացրինք միասին՝ գինի էինք վայելում, հիանում արվեստի գործերով, լիաթոք ծիծաղում մեր հայրենիքում: Այդ օրվանից էլ սկսվեց մեր ընկերությունը:

Իսկ որպես լրագրող՝ քեզ համար ավելի հեշտ է հարցազրույցներ վարել ընկերների՞դ հետ, թե՞ այն մարդկանց, որոնց հետ մտերիմ չես:

Ես ինձ լրագրող չեմ համարում, քանի որ համալսարանում մասնագիտացել եմ՝ որպես սոցիոլոգ, իսկ հետո աշխատել հեռուտատեսությունում՝ որպես պրոդյուսեր եւ հաղորդավար: Ես իմ աշխատանքին մոտենում եմ հետաքրքրասեր մարդու տեսանկյունից, որը սիրում է զրուցել կայացած մարդկանց հետ եւ այդ զրույցները ներկայացնել մյուսներին, որովհետեւ դա կարող է դառնալ կրթության, ոգեշնչման, կամ, պարզապես, ինչ-որ մի դրական բանի աղբյուր: Հենց սկզբից փորձում եմ կոտրել նկարահանման պաշտոնական ոճը, անկախ նրանից՝ հյուրս իմ ընկերն է, թե ոչ, որպեսզի մենք հետաքրքիր զրույց ունենանք, ոչ թե զուտ հարց ու պատասխան: Իհարկե, զրուցակցիդ հետ ընկեր լինելը մի քանի պատճառով ունի իր առավելությունները. հնարավոր է՝ իմանամ նրա բնավորության հատուկ գծերը, որոնք ցանկանամ ներկայացնել նաեւ հեռուստադիտողին, կարող եմ խթանել այնպիսի զրույց, որը բացահայտում կլինի նրանց համար, բացի այդ, երբ զրուցակիցդ քո ընկերն է, նա ավելի հարմարավետ է իրեն զգում քեզ հետ ամենադժվար թեմաները քննարկելիս, քանի որ վստահում է քեզ:

Բայց սա կարող է ունենալ նաեւ հակառակ ազդեցությունը, քանի որ երբեմն որոշ թեմաներ շատ կարեւոր ես համարում բարձրաձայնելու համար, բայց գիտես, որ դա կարող է նեղություն պատճառել քո հյուրին: Ինձ համար լավագույն տարբերակը, ամեն դեպքում, ինձ հետաքրքրող հարցերը տալն է, բայց նաեւ նախապես զգուշացնելը, որ եթե հանկարծ որեւէ հարց նրանց անհարմարություն պատճառի եւ նրանք չցանկանան պատասխանել, դա ինձ համար խնդիր չի լինի, եւ ես հեշտությամբ կարող եմ կտրել այդ հատվածը հաղորդումից: Մինչ այսօր, սակայն, դեռ չի եղել մի դեպք, որ հյուրերիցս որեւէ մեկը ցանկանար, որ ինչ-որ մաս մոնտաժվեր: Լարի Քինգի հետ, օրինակ, մենք շատ կարեւոր հարցից ենք խոսել՝ Հայոց ցեղասպանությունից, որից հետո նա շատ սպառնալիքներ է ստացել: Ի դեպ, Լարիի դեպքը շատ լավ օրինակ է, որը ցույց է տալիս, թե որքան մեծ առավելություն է զրուցակցիդ ճանաչելը: Նյու Յորք կատարած մեր աշխատնքային այցի ճանապարհին, եթե մենք այդքան շատ զրուցած չլինեինք, ես չէի հայտնաբերի, որ նա անձնական միջադեպ է ունեցել Հայաստանի հետ կապված: Նա այնքան հետաքրքիր բաներ ուներ պատմելու, հատկապես, Քըրք Քըրքորյանի հետ իր ընկերության մասին, ու նրա մասին այդքան բան չէինք կարող իմանալ այլ հարցազրույցներից:

Շատերն այս ընթացում ինստագրամյան ուղիղ եթերներով են փորձում լրացնել հեռուստաեթերի կարոտը՝ առցանց հաղորդումներ եւ այլն: Նման գաղափարներ չունե՞ս, հատկապես, երբ նկատելի է, որ քո հետեւորդները եւս հետաքրքրված են քո եթերային գործունեությամբ:

Այո, իսկապես, շատ եմ գնահատում այդ աջակցությունը նրանց կողմից եւ կցանկանայի ավելի հաճախ հասանելի լինել նրանց համար, բայց 6 ամսական երեխայի հետ ուղիղ եթերներ կազմակերպելն ինձ համար այնքան էլ հեշտ գործ չէ: Միգուցե, մի քանի թողարկում անեմ, բայց դա չի կարող կրել շարունակական բնույթ: Անհամբերությամբ սպասում եմ մեր նկարահանումներին, երբ կայցելենք մեր հյուրերի աշխատավայրեր, քանի որ կարծում եմ՝ այդպես ավելի հետաքրքիր է, որովհետեւ հեռուստադիտողին հնարավորություն է ընձեռվում մուտք գործել տվյալ մարդու աշխարհ ու տեսնել, թե ինչպիսին է նրա կյանքի այդ մեկ օրը:

Սոնա, իսկ կա՞ մեկը, որին անպայման ցույց ես տալիս քո հարցազրույցները, մինչեւ դրանք տեղադրելը, նա, ում կարծիքը քեզ համար շատ կարեւոր է:

Երբ հարցազրույցն արդեն նկարահանված է, կարիք չկա, որ ինչ-որ մեկն այն հաստատի, մինչեւ տեղադրելը, բայց նախքան որեւէ նախագիծ սկսելը, ես խորհրդակցում եմ մենեջերիս հետ: Իմ սեփական կարծիքն, իրականում, ինձ համար ավելի կարեւոր է, որովհետեւ նախ՝ ես ինքս պետք է զգամ, որ այն, ինչ անում եմ, հատուկ է ու տարբերվող: Դրանից հետո ես միշտ խորհրդակցում եմ Միշոյի եւ ծնողներիս հետ, որովհետեւ նրանք արտիստներ են՝ իմ ճանաչած ամենակրեատիվ եւ խելացի մարդիկ, եւ նրանց կարծիքն ինձ համար, իսկապես, կարեւոր է: Դրանից հետո այլ կարծիքների կարիք չունեմ, քանի որ, երբ ես ինքնավստահ եմ իմ ընտրած ուղղության հարցում, էլ ոչ մի բանի կարիք չեմ ունենում: Եթե հաշվի առնեի հասարակական կարծիքը, ես մի ինչ-որ փոփ նախագիծ կսկսեի, ոչ թե մի բան, որն ունի կոնկրետ ուղղություն եւ լսարան:

Աշխարհում կորոնավիրուսի լուսաբանումը ցույց է տալիս, որ դեռ կան ԶԼՄ-ներ, որոնք գնում են սկանդալային վերնագրերի հետեւից՝ հաշվի չառնելով դրանց բացասական ազդեցությունը հասարակության հոգեբանության ու առողջության վրա… Ի՞նչ կասես նման երեւույթների մասին:

Կարծում եմ՝ ճշմարիտ լինելը եւ անկողմնակալ՝ փաստերի հիման վրա ներկայացրած տեղեկություն տալը, լավ լրագրողի ամենակարեւոր հատկանիշներն են: Վերջերս դիտում էի իմ ամենասիրելի լրագրողներից մեկի հարցազրույցը, որն ասում էր, որ ներկայումս քաղաքական կարծիքների այնպիսի երկբեւեռացում կա, որ եթե լրագրողի կարծիքն ընկնում է այդ բեւեռների միջեւ, նրա ձայնն էլ լսելի չի դառնա: Ըստ իս՝ սա մտահոգիչ հարց է, եւ մարդիկ պետք է քաջատեղյակ լինեն այն քաղաքականությունից եւ բիզնեսից, որն առկա է մերօրյա լրատվության մեջ: Նաեւ պետք է մի քանի աղբյուր ստուգել, անգամ այնպիսիները, որոնց հետ երբեմն համաձայն չենք լինում, պարզապես, որպեսզի տեսնենք, թե որքան տարբեր են երկու տարբեր լրատվականները մեկնաբանում տվյալ թեման. դա կօգնի ավելի զգոն վերբերվել երկկողմանի տեղեկատվությանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոնա Հովհաննիսյանի անձնական արխիվից

Հարցազրույցն իրականացվել է անգլերենով

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել