NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր խոսենք Դեյվիդ Յեյթսի «Հարրի Փոթերը եւ Մահվան Պարգեւները. մաս II» ժապավենի մասին 2011թ.: Եվ այսպես.
1.Քեյթ Ուինսլեթը դիտարկվում էր Հելենա Ռավենկլոյի (մոխրագույն տիկին) դերի համար:
2.Դերասան Ջեյմի Ուեյլեթը, որը խաղացել է Քրեբբայի դերում, չի կարողացել մասնակցել նկարահանումներին, քանի որ ձերբակալվել է փողոցային անկարգություններին մասնակցելու եւ տանը կանեփ աճեցնելու համար:
3.Տեսարաններ, որոնցում ընդգրկված են եղել ամենաշատ թվով դերասաններ եւ անխոս դերասատարներ․ «Հարի Փոթերի եւ մահվան պարգեւների» եզրափակիչ ճակատամարտը, որին մասնակցում էին 400 մահապարտներ, հրաձգային հատուկ գնդերի զինվորներ, եւ Մեծ դահլիճի տեսարանում, որտեղ ներկա էին 400 երեխաներ ու դասախոսներ:
4.Դերասան Թոմ Ֆելթոնը (Դրակո Մալֆոյա) պնդել է, որ վերջաբանի մեջ իր կնոջ դերը բաժին հասնի իր ընկերուհուն՝ դերասանուհի Ջեյդ Գորդոնին։
5.Սա սագայի միակ ֆիլմն է, որտեղ կա գռեհիկ բառ, մասնավորապես Մոլի Ուիզլիի եւ Բելագտրիսա Լեստրեյնջի դուելի տեսարանում։ Ուիզլի ընտանիքի մայրը Բելատրիսին ասում է․ «Միայն ոչ իմ դուստրը, քած»։
6.Թոմ Ֆելթոնի խոսքով՝ Վոլդեմորտը Դրակոյին գրկել է ոչ թե սցենարով, այլ Ռալֆ Ֆայնսի իմպրովիզացիայով։ Ֆելտոնի արձագանքը դրան, չիմանալով, թե ինչ անել, իսկական էր։
7.2016 թվականի հունվարի 14-ին Ալան Ռիքմանի մահը հանգեցրել է նրան, որ «միշտ» բառը, որը նա արտասանում էր ֆիլմում, դարձել է հանգուցյալ դերասանի նկատմամբ հարգանքի տուրքի արտահայտություն:
8.Վերջին գրքի հրապարակումից առաջ Դենիել Ռեդքլիֆը հարցրել է Ջ․Կ. Ռոուլինգին, արդյոք նրա կերպարը վերջում մահանում է: Ռոուլինգը որոշ ժամանակ լռելուց հետո նրան շատ խորհրդավոր պատասխան է տալիս․ «Դու մահվան տեսարան ունես»։
9.Երբ Էմմա Ուոթսոնը դեռ շատ փոքր էր, նրան հարցրել են, թե ինչպես է նա վերաբերում Դանիել Ռեդքլիֆի կամ Ռուպերտ Գրինթի հետ համբույրի տեսարանին, ինչին նա պատասխանում է. «Անհնար բան է։ Դա գրված չի իմ պայմանագրում»։ Սակայն ֆիլմի ֆրանշիզայի ավարտին նա ստիպված է եղել համբուրել նրանց երկուսին։
10.Ֆիլմը 125 մլն դոլար բյուջեով, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1 341 511 219 դոլար եւ այս պահին ամենահասութաբեր ֆիլմերի շարքում զբաղեցնում է 13-րդ տեղը: Այն նաեւ «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» եւ «Լավագույն դիմահարդարում» անվանակարգերում առաջադրվել է «Օսկար» մրցանակի:
11.Վերջաբանում Քինգս Քրոսս կայարանում, երբ մեծացած գլխավոր հերոսներն իրենց երեխաներին դպրոց են ճանապարհում «Հոգվարտս Էքսպրես» գնացքով, հնչում է «Լքելով Հոգվարտսը» երաժշտությունը։ Նույն երաժշտությունը հնչում է նաեւ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» վերջին տեսարանում, որտեղ Հարին հրաժեշտ է տալիս Հագրիդին։ Այսպիսի խորհրդանշական ձեւով ֆրանշիզան ավարտվում է։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը