«Ո՞վ է Արմինե Հարությունյանը եւ ինչպե՞ս է նա դարձել բոդի շեյմինգի զոհ Իտալիայում», - հոդվածն այս վերնագրի տակ հայտնվել է Forbes-ում: Հրապարակման հեղինակը գրում է, որ եվրոպական պոդիումներում հայաստանցի մոդելի «ոչ պարկեշտ» հայտնվելը սոցցանցերի իտալական հատվածում բուռն բանավեճեր է հրահրել այն մասին, թե ինչ է գեղեցկությունը, ինչպիսին այն պետք է լինի: Եւ այն մասին, թե որքան ատելություն կա երբեմն մարդկանց արձագանքում իրենց համար անհասկանալիի եւ նորի հանդեպ․․․

Կրակի վրա յուղ լցրեց նաեւ այն փաստը, որ նրա անունը հայտնվել է աշխարհի հարյուր ամենասեքսուալ մոդելների ցանկում, որն ինչպես պարզվեց գոյություն չունի։

Սոցցանցերի իտալացի շատ օգտատերեր, մեղմ ասած, տարակուսանքի մեջ են հայտնել այն պատճառով, թե ինչպես կարող էր այդքան անկայուն տեսք ունեցող աղջիկը հայտնվել Gucci-ի եւ հենց Ալեսանդրո Միկելեի ցուցադրություններում: Կային նաեւ այնպիսինները, որոնք գրել են, որ գեղեցկությունը կարող է լինել տարբեր եւ դրա մասին հասկացությունները վաղուց դարձել ծամծմված։

«Արմինե Հարությունյանն ունի մի քանի անկյունային, տարօրինակ դիմագծեր՝ երկար քիթ, հաստ հոնքեր եւ խորը, մուգ աչքեր։ Եվ այն, որ նա չի համապատասխանում մոդելների մասին ընդունված համընդհանուր հասկացություններին․ Ալեսանդրո Միկելեի ընտրությունն է, որն արդեն երկար տարիներ նախընտրում է գեղեցկության անսովոր ձեւաչափ», - գրում Է Forbes-ը։

Իտալացի հեղինակ Ջոնաթան Բազին Instagram-ում փորձում է բացատրել բյութի-ստանդարտների էվոլյուցիան։ «Մոդելներն այսօր ոչ միշտ են գեղեցկուհիներ ու նորաձեւության գործիքներն ու «լեզուն» վաղուց այն չեն, ինչ նախկինում էին՝ 20, 30 տարի առաջ», - գրում է նա։
Արմինեն վերջերս հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին։ «Մարդիկ վախենում են ամեն ինչից՝ նորից, ուրիշից», - ասել է մոդելը՝ ընդգծելով, որ «գեղեցկությունն ունի շատ տարբեր որակներ»․․․ «Նույնիսկ եթե քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել մյուսների», - կարծում է Արմինեն:
Աղբյուրը՝ Forbes
Լուսանկարները՝ Գոռ Ռոբերտովիչի/ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի