Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Աստղեր, որոնք մեղադրվել են մանկապղծության մեջ

19:24, 13 սեպտեմբերի

Դասթին Հոֆման

«Թութսի», «Կրամերն ընդդեմ Կրամերի» եւ «Անձրեւի մարդը» ֆիլմերի աստղ Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալի ալիքի ժամանակ մանկապղծության մեջ մեղադրվել է գրող Աննա Գրեմ Հանթերը: Աղջիկը, որն այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր, աշխատում էր ֆիլմում, որտեղ նկարահանվում էր Հոֆմանը: Հանթերի խոսքով՝ իր նկատմամբ հայտնի դերասանն իրեն սարսափելի կերպով է պահել. Հանդուգն կատակներ է արել, ակնարկել սեռական կապի մասին եւ դիպել ինտիմ վայրերին: Աննան փորձել է նկարահանող խմբի այլ անդամների մոտ բողոքել Հոֆմանի դեմ, բայց նրանք պատասխանում էին․ «Ուշադրություն մի դարձրու»։ Նրանք աղջկան խորհուրդ են տվել Դասթինին ոչ մի ուշադրություն չդարձնել կամ ընդառաջ գնալ նրա ցանկություններին։ Հոֆմանը բոլորի համար անսպասելիորեն խոստովանել է գրողի մեղադրանքները եւ ներողություն խնդրել նրանից: «Ցավում եմ, որ իմ թեթեւամիտ պահվածքը նրա համար սթրեսի պատճառ է դարձել», – ասել է դերասանը մամուլի համար արված հայտարարության մեջ:

Չարլի Շին

Հոլիվուդյան հայտնի սկանդալիստ Չարլի Շինին բռնաբարության մեջ մեղադրել է նախկին դերասան Դոմինիկ Բրաշիան։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 1986 թվականին, երբ «Լուկաս» ֆիլմի նկարահանումների ժամանակ Շինը հայհոյել է իր գործընկեր եւ ընկեր, դերասան Կորի Հեյմին: Չարլին այդ ժամանակ տասնինն տարեկան էր, իսկ նրա զոհը՝ տասներեք։ Շինը մեղադրանքը հերքում է, իսկ Հեյմը չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել այն. դերասանը մահացել է 2010 թվականին երեսունութ տարեկան հասակում:

Ջեյսոն Մոմոա

Ջեյսոն Մոմոայի հանդեպ մանկապղծության մեղադրանքի մասին սկանդալը հարուցել է այն տեսանյութը, որը նկարահանվել է Մայամիում ընտանիքի հանգստի ժամանակ։ Հոլովակում Ջեյսոնն է, նրա կինը՝ Լիզա Բոնեն, դուստրը՝ Լոլան եւ որդին՝ Նակոա Վուլֆան։ Համացանցի որոշ օգտատերերն ինչ-որ անբնական բան են նկատել․դերասանը ոչ հայրաբար է գրկել երեխաներին, ինչի պատճառով նրան մանկապիղծ են անվանել: «Գահերի խաղի» աստղի երկրպագուները պաշտպանել են իրենց կուռքին՝ հայտարարելով, որ Մոմոայի շարժումը պարային է, եւ դրանում ոչ մի ամոթալի բան չկա: Այսօրվա դրությամբ սկանդալը հանդարտ է, բայց դա չի նշանակում, որ առաջիկայում այն կրկին չի բռնկվի։

Մայքլ Ջեքսոն

Մայքլ Ջեքսոնին մանկապղծության մեջ մեղադրում էին դեռ նրա կենդանության օրոք, բայց այդ ժամանակ փոփ արքայի մեղքի ապացույցներ չգտան, այդ պատճառով ամեն ինչ սահմանափակվեց բամբասանքներով, ասեկոսեներով ու ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածներով։ Իսկ հիմա, Ջեքսոնի մահից տասը տարի անց, նրանք հայտնվել են. ռեժիսոր Դեն Ռիդը իր 4-ժամյա «Լքելով Նեթլանդիան» ֆիլմում երաժիշտին ներկայացրել է որպես մանկապիղծ։ Որպես ապացույց ներկայացված են Ջեքսոնի կողմից սեռական բռնության ենթարկված տղաների հարցազրույցների դրվագները: Հայտնի երգչի ընտանիքը կարծում է, որ նա նման բանի ընդունակ չէր, իսկ ֆիլմի հերոսները պարզապես որոշել են գումար աշխատել հայտնի մարդու անունը շահարկելով:

Աղբյուրը՝ Тsn.ua

Լուսանկարները՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search