Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հայտարարել է, որ անհանգստացած է Արցախի սահմանին վերջին իրադարձություններով։
«Պատմական անավարտ խնդիրների՝ լիովին ակնհայտ կրկնությունները կրկին հայտնվում են իրենց հրեշավոր շարունակությամբ, ու կրկին սուտ։ 1915, 1988-89, մշտական նացիոնալիստական տրամադրություններ, որոնք ընկած են հիմքում։ Ադրբեջանական կողմի այսօրվա հայտարությունը, թե միայն պաշտպանվում է, լկտի եւ գարշելի սուտ է, քանի որ արդեն վաղուց զորքեր էին շարժվում դեպի սահմաններ, եւ մեկ ամիս առաջ Թուրքիայի աջակցությամբ առաջին հարվածներն են հասցվել հենց Ադրբեջանի կողմից։ Այդ ժամանակ ես գրել էի, որ մենք երբեք առաջինը չենք հարձակվել, բայց հազարավոր տարիների ընթացքում սովորել ենք պաշտպանել մոր հողը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե հայկական արմատներ ունեցող քանի գեներալներ են եղել Հայրանեական մեծ պատերազմի ընթացքում, որ հայերը մարտիկ ժողովուրդ են։
Քաղաքականությունը գարշելի է։ Մինչ սանձազերծվում են եւ կյանքի կոչվում կեղտոտ ծրագրեր, խրամատներում զոհվում երիտասարդ տղաներ երկու կողմից էլ, եւ դա է ամբողջ ողբերգությունը։ Հիվանդ առաջնորդներն իրենց գարշելի գաղափարներում անսկզբունքորեն անցնում են մարդկանց եւ ազգերի ճակատագրերի վրայով՝ փորձելով ոչնչացնել, ջնջել երկրի երեսից, խլել, յուրացնել, խաբել, խեղաթյուրել պատմությունը, օգտվել հասարակ բնակիչների անտեղյակությունից եւ նրանց ստիպել հավատալ նրան, ինչ ձեռտու է։ Հիմա նոր փուլ է, եւ այն վախեցնում է ինձ։ Այդքան տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարվել է 17-60 տարեկան տղմարդկանց մոբիլիզացում։ Սեփանակերտը գնդակոծվել է, կան ավերածություններ ու զոհեր»,- Facebook-յան էջում գրել է Մերաբովան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով