Ռուսաստանաբնակ երգչուհի, «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Արծվիկ Հարությունյանը եկեղեցում արված տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ այս տարի ծննդյան օրը չի նշի Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Ծննդյան օրը տխուր տոն է։ Այս տարի այն հենց այդպիսին է։ Ես անսահման սիրում եմ այս տոնը, դրան սպասում եմ ամբողջ տարի։ Բայց հիմա ինձ չեմ կարող թույլ տալ ուրախանալ։ Այս տարի ես ծաղիկներ, նվերներ ու տոնակատարություն չեմ սպասում։ Այսօր ինձ համար լավագույն օգնությունը կլինի օգնությունը համահայկական հիմնադրամին։ Ես ձեզ անկեղծորեն շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք թեկուզ 20, 50 ռուբլի փոխանցել օգնելու համար մարդկանց, որոնք, իսկապես, ունեն դրա կարիքը։ Ձեզ առողջություն, խաղաղություն եւ անկեղծ երջանկություն եմ մաղթում»,- գրել է երգչուհին։
View this post on Instagram
«Ձայնը» աստղի ներկայացեուցիչը հրապարակել է նաեւ «Ապրելու Ապրիլ» երգի տողերը. «Սիրտս կոտրեցին սրով, Մեկ է ապրեցինք սիրով, Այգուս բերքը այրեցին, Նորը տնկեցի: Վանքս քանդեցին, բայց ես Մեկ է աղոթում եմ քեզ, Տեր, պահապան կանգնիր Ինձ ու իմ ազգին հավետ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը