15 տարին երկար ժամանակ է ռոքնռոլի համար, սակայն պատերազմը միավորեց «System of a down» ռոք խմբին։ Երկարատեւ դադարից հետո նրանք ներկայացրին «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz» երգերը՝ դրանք նվիրելով Արցախին եւ նպատակ ունենալով գումար հավաքել հիմնադրամի համար։ Օրեր առաջ խումբը հայտարարել է, որ 600,000 դոլար է հավաքել։
Ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը «Guitar World» պարբերականին տված հարցազրույցում խոսել է երգերի ստեղծման մասին։ «Ես տեղյակ չեմ բոլոր մանրամասներին, բայց մենք ստիպված էինք ինչ-որ համաձայնության գալ, որը նշանակում է, որ մենք հողեր ենք զիջում։ Հիմա վատ վիճակ է. 100,000-150,000 մարդ կա, որոնք փախստական են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ ավելի է վատացել…»,- նշել է նա։
Մալաքյանը նշել է, որ փորձել են բարձրացնել տեղեկացվածությունը, որովհետեւ աշխարհում մարդկային աղետ է տեղի ունենում, մինչդեռ մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրան։ «Մենք բախտավոր ենք՝ լինելու խմբի կազմում, որը կարող է այս ձեւով հաղորդագրություն տարածել մեր ժողովրդի համար։ Ես չգիտեմ, թե որքանով ենք օգնել իրավիճակին, բայց կան շատ մարդիկ կան, որոնք հիմա գիտեն, թե ինչ է կատարվում»,- ասել է Մալաքյանը։
Կիթառահարը պատմել է, թե ինչպես են ողբերգությունները վերամիավորել «System of a down» խմբին, գոնե երկու նոր երգերի համար։ Խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը հաղորդագրություն է ուղարկել խմբի ընդհանուր զրուցարանում՝ նշելով, որ իրենք պետք է ինչ-որ բան անեն՝ բարձրացնելու համար տեղեկացվածությունը. «Ես արդեն երգ ունեի, որը ձայնագրված էր եւ պատրաստ էր թողարկման իմ սկավառակում, բայց երգն այնքան համապատասխան էր իրավիճակին, որ ներկայացրի խմբին»։
Պարբերականի հարցին՝ արդյոք հնարավորություն կա, որ «System of a down»-ը մոտ ապագայում նոր երաժշտություն կներակայացնի, երաժիշտը պատասխանել է՝ երբեք չի ասում երբեք. «Մենք նույնիսկ չգիտեինք, որ սա տեղի կունենա։ Ես պատրաստվում էի երգեր թողարկել իմ «Scars On Broadway» խմբի հետ, սակայն Հայաստանում ստեղծվեց այս իրավիճակը, եւ մենք մի կողմ դրեցինք մեր տարաձայնությունները։ Դրանք միայն խմբի ներսում են»։ Մալաքյանը նշել է՝ խումբն ընտանիքի նման է, եւ ճիշտ չէ կարծիքը, թե ինքն ու Թանկյանը լեզու չեն գտնում. «Սերժն ու Տարոնը հիանալի են լեզու գտնում։ Բայց Սերժն ու Տարոնը կամ Շավոն ու Սերժը տարբեր մարդիկ են եւ տարբեր մտքեր ունեն, թե խումբն ինչպես պետք է առաջ շարժվի։ Ահա, թե որտեղ են մեր տարաձայնությունները»։
Լուսանկարները՝ Mondadori Portfolio, Getty Images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի