«Protect the land» եւ «Genocidal humanoidz» երգերի թողակումից օրեր անց «System of a down» ռոք խմբի «Chop Suey» երգը 1 միլիարդից ավելի դիտում է գրանցել YouTube-ում։ Այն դարձել է խմբի առաջին ստեղծագործությունը, որը հատել է միլիարդի սահմանը:
«System of a Down»-ը վաղ 2000-ականների այն եզակի ռոք խմբերից է, որին հաջողվել է գրանցել 1 միլիարդի հասնող դիտում: Մեկ այլ՝ «Linlin Park» բենդը, հավանաբար, նույն շրջանի միակ ռոք խումբն է, որին հաջողվել է YouTube-ում 1 միլիարդի շեմը հատած մեկից ավելի տեսահոլովակ ունենալ»,-գրում է Forbes-ը:
Խոսելով մեր օրերում «Chop Suey» երգի շարունակվող հաջողության մասին՝ պարբերականը դրա հավանական գործոններից մեկը համարում է դրա «անորոշ» մեկնաբանությունը: Այն նաեւ նշում է.
«Այն փաստը, որ խումբը գրանցել է իր առաջին՝ 1 միլիարդի հասնող դիտողականությունը 15 տարվա դադարից հետո թողարկված իրենց նոր երգերից հետո, ավելին է, քան, պարզապես, զուգադիպություն: Բացի այդ՝ խմբի անդամներից յուրաքանչյուրը սոցիալական ցանցերում հատուկ ակտիվություն էր ցուցաբերում 2020-ի ընթացքում»:
Պարբերականը նշել է՝ ««System of a down»-ի անդամները 15 տարի անց միավորվել են՝ փորձելով բարձրացնել տեղեկացվածությունը Արցախում հայերի նկատմամբ տեղի ունեցող «հակամարտության մասին։ Երգերի միջոցով խումբը 600,000 դոլար է հավաքել, որը փոխանցվելու է Համահայկական հիմնադրամին»։
Ինչ վերաբերում է «Chop Suey»-ին՝ այն ներառված էր խմբի երկրորդ՝ «Toxicity» սկավառակում։ Թեեւ այն թողարկվել է մոտ 20 տարի առաջ, մինչեւ 2009թ-ը տեսահոլովակը YouTube-ում ներբեռնված չի եղել։
Այնուամենայնիվ, Forbes-ը շտապել է հիասթափեցնել SOAD-ի երկրպագուներին՝ նշելով, որ ըստ խմբի կիթառահար Տարոն Մալաքյանի՝ քիչ հավանական է, որ շաբաթներ առաջ թողարկված երկու նոր երգերը դառնան խմբի համար այլ նորությունների առիթ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար