Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մրցույթի ընտրական փուլը` երևանյան «Ռոմանսիադան»: Մրցույթին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները։
Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։
Մասնակիցներին ողջունեցին «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հիմնադիր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի Գալինա Պրեոբրաժենսկայան և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Մրցույթը Երևանում դառնալու է ավանդական՝ օգնելով բացահայտել տաղանդավոր երիտասարդներին։ «Ռոմանսիադա»-ն ևս մեկ առիթ է մեր բարեկամական երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Մրցույթի ժյուրիի կազմում, որը գլխավորւմ էր մշակույթի վաստակավոր գործիչ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, ընդգրկված էին Կոնսերվատորիայի վոկալի բաժնի դեկան Գայանե Գեղամյանը, նույն բաժնի դասախոսներ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ, Հայաստանի վաստակավոր արտիստներ՝ Մարինե Դեինյանը, Հասմիկ Հացագործյանը, Առնոլդ Քոչրյանը և բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Ռեբեկա Օջախյանը:

Մրցույթում հաղթեց Երևանի կոնսերվատորիայի ուսանող Տիգրան Մելքոնյանը (նվագակցող Լևոն Ջավադյան)։ Տիգրանը կատարեց «Снова как прежде один» և «Как сон» երգերը։ Մրցանակակիրներ դարձան նաև Ջուլիանա Գրիգորյանը և Լուսինե Ստեփանյանը, որոնք կիսեցին պատվավոր 2-րդ տեղը, իսկ Բելլա Ամարյանը արժանացավ 3-րդ մրցանակի։
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում անցկացվեց «Ռոմանսիադա» XXIV միջազգային փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը, որին մասնակցում էին Գերմանիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի կատարողները։ Թեև, համավարակով պայմանավորված, հայաստանյան Ռոմանսիադայի մրցանակակիր Տիգրան Մելքոնյանը չկարողացավ մասնակցել եզրափակչին, գրան-պրի մրցանակակիր դարձավ կրկին ազգությամբ հայ Կառլեն Մանուկյանը (Սվերդլովսկի մարզի Աչինսկ գյուղի բնակիչ)։






Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին