«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ռոմանսիադա» միջազգային մրցույթում հաղթել է հայ ներկայացուցիչը (ֆոտո/վիդեո)

19:05, 10 դեկտեմբերի

Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա»  բարեգործական հիմնադրամի և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ)  նախաձեռնությամբ և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մրցույթի ընտրական փուլը` երևանյան  «Ռոմանսիադան»: Մրցույթին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները։

Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։

Մասնակիցներին ողջունեցին «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հիմնադիր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի Գալինա Պրեոբրաժենսկայան և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ)  գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Մրցույթը Երևանում դառնալու է ավանդական՝ օգնելով բացահայտել տաղանդավոր երիտասարդներին։ «Ռոմանսիադա»-ն ևս մեկ առիթ է մեր բարեկամական երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մրցույթի ժյուրիի կազմում, որը գլխավորւմ էր մշակույթի վաստակավոր գործիչ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, ընդգրկված էին  Կոնսերվատորիայի վոկալի բաժնի դեկան Գայանե Գեղամյանը, նույն բաժնի դասախոսներ, Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ, Հայաստանի վաստակավոր արտիստներ՝ Մարինե Դեինյանը, Հասմիկ Հացագործյանը, Առնոլդ Քոչրյանը և բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Ռեբեկա Օջախյանը:

Մրցույթում հաղթեց Երևանի կոնսերվատորիայի ուսանող Տիգրան Մելքոնյանը (նվագակցող Լևոն Ջավադյան)։ Տիգրանը կատարեց «Снова как прежде один» և «Как сон» երգերը։ Մրցանակակիրներ դարձան նաև Ջուլիանա Գրիգորյանը և Լուսինե Ստեփանյանը, որոնք կիսեցին պատվավոր 2-րդ տեղը, իսկ Բելլա Ամարյանը արժանացավ 3-րդ մրցանակի։

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում անցկացվեց  «Ռոմանսիադա»  XXIV միջազգային փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը, որին մասնակցում էին Գերմանիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի կատարողները։ Թեև, համավարակով պայմանավորված, հայաստանյան Ռոմանսիադայի մրցանակակիր Տիգրան Մելքոնյանը չկարողացավ մասնակցել եզրափակչին, գրան-պրի մրցանակակիր դարձավ կրկին ազգությամբ հայ Կառլեն Մանուկյանը (Սվերդլովսկի մարզի Աչինսկ գյուղի բնակիչ)։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search