ԽՈՅԵՐ
Այսօր դուք սիրելիին արժանի փոխարինող կգտնեք, եւ պարտադիր չէ, որ դա այլ մարդ լինի։ Դա կարող է լինել ինչ-որ հեռուստատեսային ծրագիր, աշխատանք, նոր հոբբի եւ այլն։ Ամեն դեպքում, ձեր սիրելին բոլոր հիմքերը կունենա ձեզ խանդելու։
ՑԼԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ձեզ հիշեցնել ձեր համատեղ անցյալից ինչ-ոչ մի դրվագ, որպեսզի այն նորից միասին վերապրեք։ Եթե դուք հակված չեք նոստալգիայի, աշխատեք քաղաքավարի կերպով փոխել խոսակցության թեման։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի սիրելիին վերադարձնեք ձեր բոլոր պարտքերը։ Խոսքը գնում է ոչ թե նյութականի, այլ հոգեւորի մասին։ Թող որ նա ստանա ձեզանից ջերմություն, քնքշություն եւ ուրախություն, որը դուք նրան պարտք եք մնացել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ցույց տալ աշխարհը հակառակ կողմից, ինչի համար հիրավի կանի ամեն հնարավոր ու անհնար բան։ Չմոռանաք հիանալ, ուրախանալ կամ ինչ-որ կերպ արտահայտել ձեր կարծիքը։ Այն ձեր սիրելիին իսկապես անհրաժեշտ է։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ շատ անհրաժեշտ կլինի հանգիստ եւ խաղաղություն, որին անձնական կյանքը չի նպաստի։ Աշխատեք բացատրել ձեր սիրելիին, որ դուք կարիք ունեք միայնակ մնալու։ Նա պետք է հասկանա եւ ների ձեզ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր խաղաղ եւ մտերմիկ ընտանեկան երեկո կազմակերպեք՝ թեյով, լամպով եւ թխվածքաբլիթներով եւ առանց պճնանքի։ Պարզապես նստեք սիրելիի հետ, խոսեք չեզոք թեմաներից, լսեք հանդարտ երաժշտություն եւ այլն։
ԿՇԵՌՔՆԵՐ
Պետք չէ ամաչել ձեր նախասիրություններից։ Պատմեք այսօր սիրելիին դրանց մասին, որքան էլ դրանք ծիծաղելի կամ անհեթեթ թվան ձեզ։ Մեծ է հավանականությունը, որ նա հավանություն կտա դրանց։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելին հակված կլինի ձեր խոսքերը սխալ հասկանալուն։ Ընդ որում՝ նրա հետեւությունները կլինեն այնքան անտրամաբանական, որ ձեզ կմնա միայն զարմանալ նրա՝ մեղվից փիղ սարքելու կարողությամբ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե հողը փախչում է ձեր ոտքերի տակից։ Դա իսկապես այդպես է, քանի որ ձեր անձնական կյանքում ինչ-որ անկայուն եւ անորոշ շրջան է սկսվել։ Ձեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք զարմանքով կպարզեք, որ սիրելիի հետ շփվելիս մի շարք օգտակար գործողություններ մեխանիկորեն եք կատարում, այսինքն՝ դրանց մասին ընդհանրապես չմտածելով։ Սա, անշուշտ, նվազեցնում է սիրելիին նեղացնելու կամ ինչ-որ բան այնպես չանելու ռիսկերը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր անգամ եթե ձեզ թվա, թե ձեր անձնական կյանքը գլորվում է անդունդը, դուք միեւնույն է՝ կպահեք ձեզ այնպես, ասես ոչինչ էլ չի եղել եւ որ ամեն ինչ շատ ճիշտ է եւ նախանձելի։
ՁԿՆԵՐ
Սիրելիի հետ ձեր հարաբերությունները նման են Շեքսպիրի հայտնի հերոս Համլետի հարցադրմանը՝ լինել, թե չլինել։ Եվ այսօր դուք վերջապես կպատասխանեք այդ հարցին՝ 99 տոկոս վստահությամբ։
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն