Չորեքշաբթի Ջո Բայդենը երդում է տալու որպես Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ։
Կիրակի երեկոյան Շերը բազմաթիվ աստղեր է բերել, որոնք We The People Concert-ում ելույթ են ունեցել Zoom-ի միջոցով, որպեսզի սկսեն երդմնակալության միջոցառումների շարքը, հաղորդում է Daily Mail-ը:
«Սա ձեր ժամանակն է», - Բայդենին ասել է Շերը: «Ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք երկիրն ուղղորդել զարմանալի ուղղությամբ, որ սիրում եք բոլորին, քանի որ դա ձեր էությունն է»:
Շերը Բայդենին նկարագրել է որպես «ճիշտ ժամանակին ճիշտ աշխատելու համար անհրաժեշտ մարդ»։
Բարբարա Սթրեյզանդը պատմել է նաեւ Բայդենի նախագահության հետ կապված իր հույսերի մասին:
Մինչ տեսահոլովակը ներկայացնելը, որում նա երգում է Happy Days Are Here Again, լեգենդար աստղն ասել է, որ «վերջին չորս տարիների ընթացքում ժողովուրդները խորապես բաժանված են եղել»:
Դիմելով Բայդենին եւ ընտրված փոխնախագահ Կամալա Հարիսին, Սթրեյզանդն ասել է․ «Երկուսդ էլ կարեկցող եք, որի կարիքը մենք հիմա ավելի շատ ունենք, քան երբեւէ, ու միասին այս մռայլ օրերից դուրս կգանք դեպի լույս»։
Շոուին մասնակցել են նաեւ Ջեյմս Թեյլորը, Քերոլ Քինգը, Will.i.am, Բեն Հարփերը եւ Fall Out Boy-ը։
Միջոցառումը, որը կազմակերպվել էր դրամահավաքի համար, կազմակերպվել էր Դեբրա Մեսինգի, Քիգանի-Մայքլ Քիի կողմից։
Այն ներառել է նաեւ Բայդենի եւ նրա կնոջ, Քամալա Հարիի եւ նրա ամուսնու կարճ ելույթները, որոնցում նրանք շնորհակալություն են հայտնել իրենց կողմնակիցներին:
COVID-19 շարունակվող համաճարակի եւ երդմնակալության հետ կապված անվտանգության խնդիրների պատճառով ավանդական տոնակատարություններն ու միջոցառումները կրճատվել են:
Բայդենը պետք է ԱՄՆ-ի Կապիտոլիումի աստիճանների վրա երդում տա չորեքշաբթի կեսօրին:
Արարողությանը կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ