«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Արմի Համերը «Կնքահայրը» ֆիլմի մասին նախագիծը կլքի կանիբալիզմի մեղադրանքների հետ կապված սկանդալի պատճառով

15:33, 29 հունվարի

Արմի Համերը չի նկարահանվի «Paramount+»-ի «Առաջարկ» (The Offer) մինի սերիալում, որը պատմում է «Կնքահայրը» ֆիլմի ստեղծման մասին, հայտնում է Deadline-ը։

Սերիալը հիմնված է հոլիվուդյան պրոդյուսեր Ալբերտ Ս․ Ռադիի հիշողությունների վրա, որը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ աշխատել է Մարիո Պյուզոյի վեպի էկրանավորման վրա եւ կպատմի այն մասին, թե ինչպես է ստեղծվել 1972թ․-ի կուլտային ֆիլմը։

Համերը պետք է կատարեր Ռադիի դերը։ Պարբերականի տեղեկություններով՝ ստուդիան այժմ գլխավոր դերի համար դերասանի է որոնում։

Սա արդեն երրորդ նախագիծն է, որը «Կանչիր ինձ քո անունով» ֆիլմի աստղը լքում է սեքս-կանիբալիզմի մեղադրանքների պատճառով։ Սոցիալական ցանցերում նամակագրություններ են հայտնվել, որոնցում ինչ-որ տղամարդ, որը նշվում է որպես Արմի Համեր, պնդում է, որ ինքը «100 տոկոսանոց կանիբալ» է եւ երեւակայում է կանանց հետ դաժան գործողությունների մասին։

Դերասանն այդ մեղադրանքները ստահոդ է անվանել եւ հայտարարել համացանցում խիստ քննադատության մասին։ Անկախ դրանից՝ նա որոշում է կայացրել չնկարահանվել Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ «Շտապ ամուսնություն» ֆիլմում։ Դերասանը նաեւ դուրս է եկել աստղային «Gaslit» նախագծից, որը նվիրված է ուոթերգեյթյան սկանդալին, որում նկարահանվել են Ջուլիա Ռոբերտսը, Շոն Պենն ու Ջոել Էջերթոնը։

«Paramount+» ստուդիան չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Համերը կլքի «The Offer» նախագիծը։

Լուսանկարը՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search