Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

«Корни» խմբի մեներգիչ Ալեքսեյ Կաբանովն ամուսնացավ հայուհի Ռոզալիա Կոնոյանի հետ

20:14, 13 սեպտեմբերի

«Корни» խմբի մեներգիչ, 30-ամյա Ալեքսեյ Կաբանովն ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին, ամուսնացավ ընկերուհու՝ 20-ամյա հայուհի Ռոզալիա Կոնոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Starhit կայքը:

Ալեքսեյն աղջկա հետ ծանոթացել է մեկ տարի առաջ: Հարսանիքի օրը զույգը նախապես է նշանակել. այնպես որ նրանց չի մտահոգում, որ իրենց ընտանեկան կյանքը սկսում են ուրբաթ 13-ին: Երիտասարդների խոսքով, «իսկական սերը թվերից կախված չէ»: Ամուսնության արարողությունը կայացել է Արեւմտյան Մոսկվայի ԶԱԳՍ-երից մեկում: Զույգը շենքին մոտեցել է ճերմակ շքեղ լիմուզինով, որտեղ նրանց բազմաթիվ լրագրողներ էին սպասում: Ինչ վերաբերում է հյուրերին. քաղաքացիական գրանցման արարողությանը ներկա են եղել միայն զույգի հարազատներն ու մտերիմ ընկերները: Նրանց թվում նկատել են նաեւ Կաբանովի ընկերուհուն՝ «Фабрика» խմբի մեներգչուհի Սաշա Սավելեւային:

Դրանից հետո նորապսակները գնացել են Մոսկվայով շրջելու, իսկ արդեն երեկոյան ռուսական մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ընկերների ավելի մեծ շրջանակի հետ նշելու են իրենց կյանքի ամենակարեւոր իրադարձությունը:

Հանդիսությունն անցկացվելու է ռուս-հայկական ոճով. արարողության սկզբին փեսացուի ուսին լավաշ են դնելու եւ մեղր են հյուրասիրելու, իսկ հարսնացուին աղուհաց են տալու: Ճաշացանկը նույնպես բազմազգ է լինելու՝ օլիվիեից մինչեւ տոլմա: Իսկ երաժշտական մասում, բացի ռուսական եւ հայկական մեղեդիներից, հնչելու են Կաբանովի աստղային գործընկերների կենդանի կատարումները:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել